«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Եվրոպական աշունը» անկանխատեսելի չէր

«Եվրոպական աշունը» անկանխատեսելի չէր
16.11.2015 | 15:59

Փարիզյան ահաբեկչությունը թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ անվանել էր «եվրոպական աշուն», նկատելով, որ «արաբական գարունը» հրահրողների մեղքով է հիմա «եվրոպական աշուն» լինում, և, ցավոք, այդ ամենի համար վճարում են խաղաղ բնակիչները:

«Անկանխատեսելի՞ էր արդյոք փարիզյան ողբերգությունը» հարցին ի պատասխան թուրքագետն ասաց, որ եթե անգամ դետալային ճշգրտությամբ կանխատեսել հնարավոր չի եղել (ասենք, որ ահաբեկիչներն առավել հնչեղ ու սարսափելի թվալու համար կընտրեին Եվրոպայի սիրտը), գոնե ենթադրություններ հաստատ եղել են. «Այլ հարց է, որ ահաբեկչական միջազգային ցանցն ավելի կազմակերպված գտնվեց, քան Արևմուտքի անվտանգության մարմինները, տվյալ դեպքում՝ ֆրանսիականը: Պատկերացրեք, մարզադաշտի հարևանությամբ պայթյուն է տեղի ունենում, երբ նույն այդ մարզադաշտում երկրի առաջին դեմքն է գտնվում: Այս հանգամանքը լավ բան հուսալու տեղ չի թողնում: Մեծ հաշվով Եվրոպան, իսկ գուցե շուտով նաև ԱՄՆ-ը, վճարում են իրենց վատ հաշվարկած հեռատեսության համար, քանի որ իրենց պլանավորած «կառավարվող քաոսը», աստիճանաբար դուրս է գալիս վերահսկողությունից ու չի կառավարվում: Ցավոք, այս ամենը նավթի ու աշխարհաքաղաքական շահերի համար է, որտեղ շարքային մարդու կյանքը բացարձակապես գին չունի: Այն դարձել է միայն առիթ կամ պատճառ որևէ բանի»:
Իրավիճակի շտկման միակ ճանապարհը թուրքագետը համարում է արևմտյան կոալիցիոն ուժերի միավորումը, Ռուսաստանի վճռականությունը: Նրա համոզմամբ՝ այդ դեպքում «ԻՊ»-ը հաշվված օրերի ընթացքում կվնասազերծվի:
«Իրատեսը» զրուցեց նաև արվեստաբան ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆԻ (Փարիզ) հետ: «Ի՞նչ մթնոլորտ է տիրում Փարիզում, կա՞ արդյոք խուճապ բնակիչների շրջանում» հարցին ի պատասխան Լիլիթ Սոխակյանն ասաց, որ խուճապ չկա, բայց կա վախ, որովհետև, վերլուծաբանների կարծիքով՝ դա շարունակական բնույթ է կրելու: Նշեց նաև, որ այսօր ուսումնական հաստատությունները և բոլոր հիմնարկությունները իրենց աշխատանքը սկսել են մեկ րոպե լռությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ