Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիմա էլ վեց տարվա հեռանկարը

Հիմա էլ վեց տարվա հեռանկարը
17.11.2015 | 10:59

Daily Mail-ի փոխանցմամբ` հնարավոր է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վեց տարով զրկվեն ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Հիշեցնենք, որ պատճառը ՖԻՖԱ-ում ծագած սկանդալն էր, որը գնալով ավելի անհատականացված բնույթ կրեց ու, մասնավորապես, Բլատեր-Պլատինի տանդեմի հետ կապված, ջրի երես ելավ երկու միլիոն շվեյցարական ֆրանկի պատմությունը, որը ՖԻՖԱ-ն, իբր որպես աշխատավարձ, տրամադրել էր Պլատինիին: Նոյեմբերին հետևեց սույն երկու անձանց 90-օրյա հեռացումն իրենց գլխավորած կազմակերպություններից: Այդ հեռացումը Պլատինիին զրկեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրվելու հնարավորությունից: Ճիշտ է, ժամանակավորապես, բայց այդ նույն ժամանակն ինտենսիվորեն ի վնաս նրա է աշխատում: Հիմա էլ` վեց տարով ֆուտբոլային գործունեությունից զրկվելու մասին այս խոսակցությունները: Ակամայից մեջտեղ է գալիս ուրիշի ոտքի տակ փոս փորողի մասին ժողովրդական իմաստության հստակ բանաձևումը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ