Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՕԵԿ հայտարարությունը

ՕԵԿ հայտարարությունը
08.12.2015 | 12:55

Ավարտվեց դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն: Ինչպես վաղօրոք հայտարարել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքի վրա իր լրջագույն ազդեցությունը թողեց նույնականացման` ID քարտերի առկայությունը, որոնց զանգվածային կիրառումը հանրաքվեի ընթացքում բազմակի քվեարկության զանգվածային դեպքերի և դրսևորումների առիթ դարձավ: ՕԵԿ-ը խոը մտահոգություն է հայտնում նաև հանձնաժողովների անդամների շարունակական կաշառման փորձերի և դրսևորումների, ընտրակաշառքի լայնամասշտաբ բաժանման և ուռճացված լրացուցիչ ցուցակների առնչությամբ: Կուսակցությունը պահանջում է իրավապահ մարմիններից գործուն ջանքերի ցուցաբերում իրավապահ մարմիններում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հեղեղված ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննության և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու հարցերում:
ՕԵԿ-ը մտահոգությամբ փաստում է, որ վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների անմիջական ներգրավման արդյունքում` Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դարձան ընտրակեղծիքների կազմակերպիչներ և մասնակիցներ: Ցավով արձանագրում ենք, որ ժողովրդի ծանր սոցիալական վիճակը հերթական անգամ օգտագործվեց ընտրակաշառքի զանգվածային բաժանման նպատակով: Բդեշխական կարգերի դասական դրսևորում էր գյուղական համայնքներում քվեարկության կազմակերպումը, քանի որ պաշտոնական տվյալների վերլուծությունը մեզ բերում է այն աներկբա եզրակացության, որ ԱՅՈ-ի բարձր և անտրամաբանական քվեները, նաև հրապարակված տվյալների համաձայն, կատարված լցոնումներով եղել են բազմաթիվ գյուղական համայնքներում:
Արձանագրելով, որ հանրաքվեն անցել է բազմաթիվ ընտրախախտումներով` միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կամովին մասնակիցը դարձան ընտրակաշառքով քվեարկության, ինչպես նաև փաստելով, որ ԿԸՀ-ն, չնայած հրապարակված բազմաթիվ տվյալներին, երբ գիշերվա ժամը 12-ի դրությամբ հայտնի էին առնվազն 700-800 տեղամասերի արդյունքները, հրապարակեց ընդամենը 75 տեղամասերի արդյունքներ, որոնք 80 տոկոսով ԱՅՈ էին, իսկ հանրագումարում արդեն 825000 կամ 63,35 տոկոս ԱՅՈ քվե, ՕԵԿ-ը խիստ հասկանալի պատճառներով Սահմանադրական դատարանում չի նախաձեռնի հանրաքվեի արդյունքների վիճարկման գործընթաց, քանի որ նախ խորհրդարանում չկան նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար և երկրորդ` ԱՅՈ և ՈՉ քվեների տարբերությունը, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, շուրջ 2 անգամ մեծ է հոգուտ ԱՅՈ-ի և նման գործընթացը չի կարող փոխել հանրաքվեի վերջնական արդյունքները:
ՕԵԿ-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ, վճռական կողմնակիցը լինելով համակարգային իշխանափոխությանը, դրա իրականացման մեխանիզմը համարում է 2017 թ. համապետական ընտրությունները և կոչ է անում լայն հասարակական-քաղաքական համախմբման` վերահաստատելով ևս մեկ անգամ, որ Սահմանադրական հանրաքվեն և դրա դեմ տարվող հանրահավաքային պայքարը չի դիտարկվում որպես իշխանափոխության հնարավորություն, ուստի և կշարունակի իր պայքարն արդեն իսկ որդեգրված մարտավարության, այն է` «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման շրջանակներում` ևս մեկ անգամ կոչ անելով լայնամասշտաբ համախմբման հանուն Հայաստանի վերածննդի:
ՕԵԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ շահառուն չէ Սահմանադրական այս փոփոխությունների և, քաղաքական անհրաժեշտություն հռչակելով Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը, հայտարարում է, որ մոբիլիզացնելու է իր բոլոր ջանքերը առաջիկա համապետական ընտրություններում հենց այդ որակի իշխանություն ձևավորելու համար:
«Օրինաց երկիր» կուսակցությունը նաև շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության մոտ կես միլիոն քաղաքացիներին, հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց, ովքեր մնացին աներեր ու սկզբունքային` անկախ իրենց դեմ գործադրված բազմաթիվ արգելքներից ու դժվարություններից:
Մենք համոզված ենք, որ նաև հենց այս մարդիկ են կանգնած լինելու համատեղ պայքարով Հայաստանն այս ծանրագույն վիճակից հանելու պատասխանատու և պատվաբեր գործի իրականացման համար:
ՕԵԿ մամուլի ծառայություն

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ