Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մի հիվանդացեք

Մի հիվանդացեք
06.01.2016 | 19:08

Եթե հիվանդացել եք գրիպով, աշխատեք առանձնանալ ընտանիքի մյուս անդամներից: Լավ կլինի, որ ձեզ միայն մեկ մարդ խնամի, որպեսզի մյուսներն առողջ մնան: Խնամողը չպիտի լինի հղի, երեխա կամ ծեր, քրոնիկ հիվանդություններով մեկը: Եթե տանը հիվանդ կա, պետք է հնարավորինս հաճախակի սրբել մակերևույթները, օդափոխել սենյակները և ձեռքերը լվանալ՝ կանխարգելելու հարուցիչների տարածումը և ընտանիքի մյուս անդամների վարակվելը:
Չարժե դեղեր խմել ծանոթների կամ դեղագործների խորհրդով: Հատկապես վտանգավոր է հակաբիոտիկներ խմելն՝ առանց լուրջ անհրաժեշտության:
Չարժե հետաձգել բժշկին դիմելը, եթե հիվանդը երկրորդ օրն էլ բարձր ջերմություն ունի:

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ