ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

ՀՅԴ-ում անհամաձայնություններ կան

ՀՅԴ-ում  անհամաձայնություններ կան
26.01.2016 | 00:56

ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության մեջ մտած ՀՅԴ-ի շարքերում խուլ ըմբոստացում կա: Մեր աղբյուրի պնդմամբ, շարքային դաշնակցականների և վերնախավի միջև տարաձայնությունների ալիք է «բարձրանում»: «Ներքևները» սխալ են համարում իշխանությունների հետ նորից նույն գետը մտնելը և ՀՅԴ բյուրոյից պատասխան են պահանջում.
ա) ինչո՞ւ պետք է ՀՅԴ-ն նորից իշխանություն դառնա (առանց այն էլ վարկանիշը «կորցրած» դաշնակցությունն ընտրությունների ժամանակ հազիվ է կարողանում 5 տոկոսի շեմը հաղթահարել, էլի նույն իշխանության աջակցմամբ),
բ) ինչո՞ւ իշխանության հետ յուրաքանչյուր համագործակցության արդյունքում միշտ նույն մարդիկ են «շահում»:
Հավանաբար ՀՅԴ-ն այս հարցերի պարզաբանումը ոչ միայն սեփական անդամներին պետք է տա, այլև հանրությանը, որը, մեղմ ասած, «լավ» աչքով չի նայում այս համագործակցությանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ