Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկնարկում է հավակնորդների մրցաշարը

Մեկնարկում է հավակնորդների մրցաշարը
11.03.2016 | 12:06

Մոսկվայում մեկնարկում է շախմատային թագի հավակնորդների մրցաշարը: Հավաքվել է ուժեղագույն կազմ, ու նրանց թվում է Լևոն Արոնյանը: Անդրադառնալով հարցին, թե ով կլինի իր հնարավոր հակառակորդը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը նշել է երեք ազգանուն՝ Կարուանա, Արոնյան, Կարյակին՝ գրեթե իսպառ բացառելով Նակամուրայի շանսերը: Ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր մրցակից չի՞ տեսնում Անանդին, չեմպիոնը տարօրինակ է համարել հնդիկ գրոսմայստերի հետ երրորդ անգամ անընդմեջ ուժեղագույնի կոչումը վիճարկելը, թեպետ համաշխարհային թագի պատմությունը նման դեպք գիտի: Կառլսենն ասել է, որ Անանդի օրինակով իրեն կզարմացնի նաև Տոպալովի հաղթանակը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ