ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Մերձավոր Արևելքը վերաֆորմատավորվում է»

«Մերձավոր Արևելքը վերաֆորմատավորվում է»
31.03.2016 | 11:17

Քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ հարցրի՝ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն, թե՞ ոչ: «Կստացվի հանդիպում, թե ոչ՝ դեռ այնքան էլ պարզ չէ: Ես չեմ կարծում, որ հիմա դա այդքան մեծ նշանակություն ունի, նույնիսկ եթե հանդիպումը կայանա, նշանակալից արդյունքներ չեն լինելու»` կարծում է նա:

-Նկատի ունեք, որ կողմերը համաձայնության չեն գալիս շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայման հարցո՞ւմ:
-Ոչ միայն, համաձայնություն չկա շատ ավելի գլոբալ հարցերում: Այս պահին, փոխհարաբերությունների այս փուլում վճռական քայլերի սպասել չարժի:
-Սիրիայի հարցը լուծելուց հետո՞ է աշխարհն անցնելու մյուս կոնֆլիկտներին:
-Սիրիայի հարցը չի լուծվում: Ես Նոստրադամուսը չեմ, հարյուրամյակների կանխատեսումներ անել չեմ կարող, բայց իբրև քաղաքագետ կարող եմ ասել՝ Սիրիան այլևս չի լինի այնպիսին, որ ճգնաժամից առաջ էր, Մերձավոր Արևելքը վերաֆորմատավորվում է՝ նախկին Սիրիան չկա, Իրաքը չկա, Լիբիան չկա:
-Նախագահ Բաշար Ասադը փորձում է երկիրը հավաքել՝ հայտարարում է, որ Սիրիան այնքան փոքր երկիր է, որ հնարավոր չէ առանձին նահանգները ինքնավարություն ստանան:
-Սիրիան իրականում մեծ երկիր է, տարածաշրջանի կենտրոնական երկիրն էր նախքան պատերազմը, և ես չեմ կարծում, որ Բաշար Ասադը լրջորեն հույս ունի, որ Սիրիան մնալու է իր նախկին սահմաններում: Առավելագույնը, որ Ասադը կարող է հույս ունենալ, Ալավիստանն է՝ ալավիտական, շիական, քրիստոնեական տարածք Սիրիայի արևմուտքում՝ Լիբանանի մոտ ու ծովեզերքին: Դա, կրկնում եմ, առավելագույնն է, որ սակավ հավանական է: Սիրիայում խնդիրները շարունակվելու են, քրիստոնյա բնակչությունը ապագա չունի այնտեղ, ալավիտները գնալու տեղ չունեն, նրանք կառչելու են ամեն թիզ հողին: Սիրիայում գլոբալ վերականգնում հնարավոր չէ:
-Աշխարհը կճանաչի՞ անկախ Քրդստանը:
-Ես իրավաբան չեմ, ես քաղաքագետ եմ:
-Բայց հարցը հենց քաղաքական է, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը քաղաքական հա՞րց չէ:
-Աշխարհում բավական շատ են չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունները, նրանք ռեալ գոյություն ունեն: Թուրքական Կիպրոսը ռեալ է, Աբխազիան ռեալ է, նույնը՝ Թայվանը, Քաշմիրը, կլինեն էլի ռեալություններ: Իրաքում քրդական պետություն կա, թեպետ Իրաքը չկա:
-Իսկ Սիրիայի հյուսիսո՞ւմ:
-Ինչ-որ ձևով ինչ-որ կազմավորում գուցե լինի, բայց ի՞նչ ու ինչպիսի՞՝ դեռ շուտ է ասել, լուրջ տարաձայնություններ կան քրդերի ներսում: Նրանց համայնքները շատ տարբեր են՝ Իրաքի քրդերն ու Սիրիայի քրդերը միմյանցից տարբերվում են այնքան, որ որևէ միավորման մասին խոսք լինել չի կարող գոնե առաջիկայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ալեքսանդր Իսկանդարյանը մասնակցում էր Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում՝ «Կոնգրես» հյուրանոցում՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ հրավիրված կոնֆերանսին, զարմանալի է, բայց որպես ունկնդիր:

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ef="hy��/1349339141">«Իրատես» թերթի արխիվից
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք