Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսպիսի «Ռոստով»

Այսպիսի «Ռոստով»
20.05.2016 | 09:39

Քիչ էր մնացել սենսացիա հասունանար՝ կապված Ռուսաստանի Դաշնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ: Բանն այն է, որ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղից հետո մեկնարկային կազմի տասնմեկ ֆուտբոլիստներ ՖԻՖԱ-ի նախաձեռնությամբ հրավիրվել են անցնելու դոպինգ ստուգում: Խաղացողների մոտ ամեն ինչ մաքուր է եղել: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում իր բացառիկ հաջող ելույթներով առանձնացող այս ակումբը տվյալ դիմակայությունում դարձել է կամային հաղթանակի հեղինակ ¥3:1¤, արդեն իսկ նվաճել է Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության մասնակցության ուղեգիր, ներքին առաջնությունում ունի չեմպիոնական հավակնություններ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ