Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Փոխանակման միջոցով երեխաներն ընթերցում են շուրջ երեք տասնյակ գիրք

Փոխանակման միջոցով երեխաներն ընթերցում են շուրջ երեք տասնյակ գիրք
25.05.2016 | 12:55

Հայաստանի մի շարք քաղաքներում հունիսի 1-ին մեկնարկում է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որի շրջանակում ամռանը ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային գրախանութներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ շնորհանդեսներ, քննարկում-հանդիպումներ, փոքրիկ բեմականացումներ, խաղ-վիկտորինաներ: Ընթերցասեր և ակտիվ մասնակիցներն իրենց կուտակած միավորներով ձեռք են բերում լավագույն ընթերցողի կարգավիճակ և ստանում արտոնություններ ու խրախուսական մրցանակներ:

Ինչպես տեղեկացնում են «Զանգակ» հրատարակչությունից` ամեն տարի՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ծրագիրը հնարավորություն է ընձեռում երեխաներին փոխանակման միջոցով ընթերցելու շուրջ երեք տասնյակ գիրք: Ներկայացնելով իր անվանական քարտը, գրանցված մասնակիցը կարող է իր ընթերցած գիրքն անվճար փոխանակել բոլոր այն գրախանութներում, որտեղ տեղադրված են «Ամառային ընթերցանություն» տնակ-գրապահարանները: Ընթերցողն է որոշում, թե երբ վերադառնա գրատնակի մոտ և փոխանակի արդեն ընթերցած գիրքը: Տնակ-գրապահարանները շարունակ հարստանում են համաշխարհային և հայ հեղինակների լավագույն ստեղծագործություններով, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ