Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Պոգբան «Ռեալի» օրակարգում է

Պոգբան «Ռեալի» օրակարգում է
10.06.2016 | 09:22

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի «Ռեալը» ջանքեր չի խնայում Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային իր շարքերում ունենալու համար: Աղբյուրի վկայակոչմամբ՝ «արքայականը» պատրաստվում է 120 միլիոն եվրոյի առաջարկ անելու: Խնդրին լուծում տալու համար «ծեր սինյորայի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան օրերս կմեկնի Մադրիդ:

Հանդիպմանն ակնկալվում է նաև «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող, «սերուցքայինների» սան Ալվարո Մորատայի հարցի քննարկումը: Հայտնի է, որ ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջնային իրավունքը պատկանում է «Ռեալին»: Տեղեկացնենք, որ երիտասարդ հարձակվողին իրենց շարքերում ունենալով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, մասնավորապես «Մանչեստր Յունայթեդը» պատրաստ է 60 միլիոն եվրո առաջարկելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ