Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Այդպես էլ սպասվում էր

Այդպես էլ սպասվում էր
22.06.2016 | 00:28

Եվս երկու հավաքական հաստատապես Եվրոպայի առաջնության փլեյ օֆում են: Խոսքը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի ու Ուկրաինայի ընտրանիների նույն 1:0 հաշվով պարտության մատնած Գերմանիայի ու Լեհաստանի հավաքականներին: Նրանք այդ հաջորդականությամբ էլ գլխավորեցին խմբային աղյուսակը: Հետաքրքրական է, որ Եվրոպայի այս առաջնությունում գերմանացիներն աչքի են ընկնում զարմանալի սակավագոլությամբ: Հուսանք՝ առայժմ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ