Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մասնակցեցինք

Մասնակցեցինք
19.07.2016 | 09:10

Թբիլիսիում ավարտվեց աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջին առաջնությունը: Շուրջ 1300 մասնակիցների մեջ կային նաև մեր պատվիրակներից՝ երկուական աղջիկ ու պատանի: Երկրում մարզաձևի նկատմամբ եղած ուշադրության համեմատ մեր մասնակիցների մրցելույթները վատ չեն եղել, սակայն դրանք, բնականաբար, չեն ձգել մրցանակային ելույթների:

2000 մետր արգելավազքում Գարիկ ՈՒմրշատյանը 5:59,32 արդյունքով եղել է հինգերորդը, եռացատկորդ Արամայիս Սարգսյանը՝ տասներորդը (14 մ 24 սմ), Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած տասնհինգամյա Գայանե Չիլոյանը՝ վեցերորդը (200 մ՝ 24,30 վրկ) ու տասներկուերորդը (100 մ՝ 11,98 վրկ), արգելավազորդ Էլլադա Ալավերդյանը՝ տասնութերորդը (2000 մ՝ 7:06,71): Առաջնությանը Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Վարդան Սմբատյանի գլխավորությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ