«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Կուղեկցվի ազգայինի խաղերով

Կուղեկցվի ազգայինի խաղերով
09.09.2016 | 10:14

Սպորտի նախարար, Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ աշխարհի առաջնությանն ընդառաջ կառուցվող ու վերակառուցվող յուրաքանչյուր նոր մարզադաշտի բացում կուղեկցվի ազգային հավաքականի խաղով. «Մենք միայն ցանկություն չէ, որ ունենք յուրաքանչյուր նոր կառուցվող ստադիոնը բացելու Ռուսաստանի հավաքականի խաղով: Դա, ես կասեի, կենսական անհրաժեշտություն է»:


Դե ինչ, հրաշալի ցանկություն է: Այս կերպ թիմին հնարավորություն կտրվի խաղալու աշխարհի առաջնության բոլոր խաղադաշտերում, մանավանդ որ, հաշվի առնելով ռուսական ֆուտբոլի ոչ բարձր որակը, հավաքականը կարող է խմբային փուլն էլ չանցնել: Համենայն դեպս, գոնե ներկա փուլում, Ռուսաստանում էյֆորիկ տրամադրություններ են թուրքերի հետ խաղացած ոչ-ոքիից ու Գանայի ընտրանուն նվազագույն հաշվով հաղթելուց հետո, թեպետ, կարծես թե, առանձնապես ուրախանալու պատճառներ չիք (հիշենք, թե մենք ինչպես էինք ոգևորվել Հայաստանի ընտրանու ամերիկյան վոյաժի երկու հաղթանակներից ու ինչ տրամադրությունների մեջ ենք ընտրանու վերջին երկու հանդիպումներից հետո):

Թե լավատեսությունից դիֆիրամբների հասցրած այս տրամադրությունները որքան կշարունակվեն, դժվար է ասել, սակայն եկեք չմոռանանք, թե ինչպիսի ոգևորություն էր, երբ հավաքականի ղեկին նշանակվեց Լեոնիդ Սլուցկին, ու Եվրոպայի վերջին առաջնությունից հետո ինչպես անցյալի գիրկն անցավ վերամբարձորեն «սլուցկյան դարաշրջան» հորջորջված ֆուտբոլը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ