ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունների հայտարարությունը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունների հայտարարությունը
06.10.2016 | 21:03

«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որ եթե ԿԸՀ-ն և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեն, որ իշխանական«Բալասանյան» դաշինքը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պետք է ստանա Գյումրու ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 17 մանդատ, իրենք վիճարկելու են այդ որոշումը դատական բոլոր ատյաններում:

Կուսակցությունները հայտարարեցին, որ եթե, այդուհանդերձ, «Բալասանյան» դաշինքը ստանա 17 մանդատ, ավագանու անդամ ընտրված իրենց ներկայացուցիչները բոյկոտելու են ավագանու նիստերը:
«Ոչ մի մանդատ չենք զիջելու»,- հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Կուսակցությունների պնդմամբ, Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, «Բալասանյան» դաշինքը ստացել է 15, «Բարգավաճ Հայաստանը»՝ 9, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԳԱԼԱ կուսակցությունը՝ 4 մանդատ:

Մինչդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Բալասանյան» դաշինքը ստացել է 17, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները 4-ական մանդատ: Հայտարարությունը ստորագրելուց հետո քաղաքական ուժերը իրենց աջակիցների հետ երթ անցկացրին դեպի Գյումրու Թատերական հրապարակ:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ