Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Պեռնո Ռիկարն» ու նոր նախարարը

«Պեռնո Ռիկարն» ու նոր նախարարը
14.10.2016 | 00:50

Ինչպես տարիներ առաջ փաստում էինք` հայկական կոնյակը «Պեռնո Ռիկարին» հանձնելը կնշանակի հայկական այդ բրենդից զրկվել, ինչն այսօր արդեն փաստ է։ Հայկական ընդհանուր մեկ բրենդով արտահանման ծրագրում «Պեռնո Ռիկար» ընկերությունը ներգրավված չի լինելու։ Սա սոսկ ենթադրություն չէ, այլ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքից բխող հետևություն։

«Մենք «Պեռնո Ռիկարի» կոնյակի մասին չենք խոսում, այլ փոքր և միջին ընկերությունների»,- կառավարության նիստից հետո ասաց նախարարը։ Իսկ թե ինչու կոնյակից չենք խոսում, ուղղակի զարմանալի է, քանի որ կոնյակը արտահանվող ամենաեկամտաբեր ապրանքատեսակն է։ Մեր այս դիտարկմանը հետևեց նախարարի պատասխանը. «Ինչո՞ւ, բանջարաբոստանային կուլտուրաները, պահածոները ևս պահանջարկված են»։ Գուցե և պահանջարկված են, բայց կոնյակը ամենաշահութաբերն է՝ պնդեցինք մենք։ «Ես փորձում եմ հարցից հեռանալ, իսկ դուք նորից տանում եք ինձ դեպի «Պեռնո Ռիկար»,- նախարարի այս անկեղծ պատասխանը մեզ դուր եկավ. ի վերջո, տարիներ առաջ Հայաստանի համար ոչ նպաստավոր գործարքի համար ի՞նչ կարող էր պատասխանել ընդամենը երկու շաբաթ առաջ նախարարության ղեկն ստանձնած Իգնատի Առաքելյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ