Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ձայն բերողները

Ձայն բերողները
21.10.2016 | 01:14

ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերևից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։


Մեր տեղեկություններով, կուսակցության վերնախավում քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել. յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։
Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ