Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Նկարիչն իր խաչն է տանում` ձուլված հայրենի բնությանը»

«Նկարիչն իր խաչն է տանում` ձուլված հայրենի բնությանը»
04.11.2016 | 09:02

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում հոկտեմբերի 12-16-ին գեղանկարիչ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐԻ (Սաֆարյան) ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն էր: Սուրենը երիտասարդ սերնդի ստեղծագործողներից է և բավականին տպավորիչ էր ներկայացել գործընկերների, արվեստասերների և արվեստաբանների դատին:


-Սուրեն, ժամանակային ի՞նչ ընդգրկում ունի ցուցահանդեսդ:
-Վերջին հինգ տարիների ստեղծագործություններիս ընտրանին եմ ներկայացրել այս ցուցահանդեսում՝ բնապատկերներ, նատյուրմորտներ, քաղաքային բնապատկերներ, կոմպոզիցիոն և ֆիգուրատիվ աշխատանքներ: Տեխնիկան ևս միատարր չէ, պաստելով եմ աշխատել, խառը տեխնիկայով, ակրիլով, յուղաներկով:

«ՈՒՍԱՆԵՑԻ ԱՆԱՏՈԼԻ ՊԱՊՅԱՆԻ, ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵՎ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ
ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐՈՒՄ»


-Սուրեն, դու այն նկարիչներից ես, ովքեր ստեղծագործական կյանք են մտնում որոշակիորեն «բարդույթավորված», չէ՞ որ պապդ ճանաչված նկարիչ, ՀՆՄ նախագահ, կերպարվեստի մարդկանց շրջանում հարգանք և սեր վայելող Սուրեն Սաֆարյանն էր:
-Ես հինգ տարեկան էի, երբ նա վախճանվեց, նրա մասին գիտեմ այլ մարդկանց պատմելով: Խոստովանեմ, որ պատահական էր ընտրությունս, նախ, կամենում էի շարունակել հորս ուղին (Սուրենի հայրը վաստակաշատ ռեժիսոր, տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանն է), սովորել թատերական ինստիտուտում: Նկարչությամբ զբաղվում էի որպես հոբբի: Նախ հաճախեցի Վահրամ Խաչիկյանի արվեստանոց՝ սերտելու կերպարվեստի այբուբենը: Հետաքրքրություն առաջացավ, նաև սեր: Հետո արդեն ուսանեցի Անատոլի Պապյանի, Մկրտիչ Սեդրակյանի և Փարավոն Միրզոյանի արվեստանոցներում, այնուհետև ընդունվեցի Երևանի գեղարվեստի ակադեմիա:
-Շրջենք ցուցասրահում, եվրոպական քաղաքներ են պատկերված այս շարքում, դրանք երևակայությա՞նդ արդյունք են:
-Քաղաքային բնապատկերներն արված են այն երկրներում, որտեղ եղել եմ, միջազգային ցուցահանդեսների մասնակցելու նպատակով Փարիզ, Բուդապեշտ, Ֆլորենցիա, Պիրանո, Լյուբլյանս, Մոսկվա քաղաքների բնապատկերները կատարված են պաստելով: Այս քաղաքներում եմ նկարել քաղաքային տեսարանները: Ինձ նաև բախտ է վիճակվել այցելելու Արևմտյան Հայաստան:

«ԱՅԴ ՊԱՀԻՆ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԷՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»


-«Ծաղկավաճառ» է այս ծավալուն գործի անվանումը, նա քեզ ծանո՞թ ծաղկավաճառ է, որը թաղված է ծաղիկների մեջ և ընկել է իր խոհերի գիրկը:
-Նա հավաքական կերպար է, օրն ավարտվել է, ծաղկավաճառն ու նրա ծաղիկները, որոնք դեռ չեն վաճառվել, ընդհանուր մի տրամադրության մեջ են, կարելի է այն բնութագրել որպես սպասում կամ որպես կարոտ, ով ինչպես կամենա:
-Կակտուսներին նվիրված շարքի առջև ենք: Կակտուս շա՞տ ես սիրում:
-Գուցե, բայց այս շարքը նրանց եմ նվիրել:
-Առանձնանում է «Նկարչի արվեստանոցում» կտավը իր գունային դրամատիզմով, նաև լավատեսությամբ: Քո՞ արվեստանոցն է:
-Ընկերոջս՝ գեղանկարիչ Վահագն Գալստյանի արվեստանոցի մի հատվածն է: Այդ պահին շատ գեղեցիկ էր արվեստանոցի լուսավորությունը, լուսավորված հատվածն ուրվագծեցի և նկարն արդեն յուղաներկով ավարտեցի իմ արվեստանոցում: Մյուս կտավում նկարչի եմ պատկերել, դա կարող է դիտվել և՛ որպես ինքնադիմանկար, և՛ որպես, առհասարակ, ստեղծագործողի հավաքական կերպար: Նա իր խաչն է տանում, տանում է՝ ձուլված հայրենի բնությանը, իր երկրին և իր ժամանակին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ