Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կարեն Կարապետյանը դիմել է Հանրապետականին անդամակցելու համար

Կարեն Կարապետյանը դիմել է Հանրապետականին անդամակցելու համար
24.11.2016 | 12:43

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամակցելու համար՝ ինչպես հայտարարեց այսօր կառավարության նիստի ժամանակ:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ