ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել
24.11.2016 | 23:22

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու:
1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ-ի կառավարություն:
3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը: ՈՒղղակի դա արդարացված չէր լինի: ՈՒնենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից:
4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված՝ խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
5. Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել:
6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք չկա: Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:
7. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ