Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուսաստանցիների 54 %-ը ՈՒլյուկաևի ձերբակալությունը համարում է հաշիվ մաքրելու հետևանք

Ռուսաստանցիների 54 %-ը ՈՒլյուկաևի ձերբակալությունը համարում է հաշիվ մաքրելու հետևանք
26.11.2016 | 13:45

Ռուսաստանցիների կեսից ավելին կարծում է, որ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալությունը ցուցադրական գործողություն էր և հաշիվներ մաքրելու հետևանք, այլ ոչ թե իշխանությունների իրական պայքար կաշառակերության դեմ՝ վկայում է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանան կենտրոնը: Այդ կարծիքին է հարցվածների 54 %-ը:

Միայն 30 %-ն է կարծում, որ ՈՒլյուկաևի դեմ հարուցված գործը կոռուպցիայի դեմ իրական պայքար է: Հարցվածների համարյա կեսը (46 %) նշում է կոռուպցիայի դեմ իշխանության պայքարի արդյունքները, սակայն նշանակալից անվանում է 13 %-ը: 25 %-ը ռեալ արդյունքներ չի տեսնում: 22 %-ը համարում է, որ իրավիճակը վատանում է և կոռուպցիան ավելի ուժեղանում է: Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև ՈՒլյուկաևի դատը նրան չի կարելի կոռուպցիոներ համարել: «Կոռուպցիայի հետ պայքարը ծրագրային է, նպատակաուղղված և ամենատարբեր մակարդակներով»՝ հայտարարել է նա:

BBC

Հ.Գ. Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալության մասին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց նոյեմբերի 15-ին՝ պնդելով, որ նրան ձերբակալել են 2 միլիոն դոլար կաշառք ստանալիս: Իրավապահներին դիմել է «Роснефть»-ը՝ բողոքելով, որ նախարարը կաշառք է ուզում՝ դրական գնահատականի համար, որը ընկերությանը թույլ կտա գնել «Башнефть»-ի պետական բաժնետոմսերի փաթեթը: Քննիչների կասկածը չի հարուցում գործարքի օրինականությունը: Նախկին նախարարը կատարվածը համարում է սադրանք: Նոյեմբերի 15-ին Մոսկվայի Բասմաննայա դատարանի դատական նիստում ՈՒլյուկաևին առաջադրվեցին կաշառք պահանջելու և հատկապես մեծ չափի կաշառք ստանալու մեղադրանքներ և նրան երկու ամսով տնային կալանքի ուղարկեցին: Նա մեղադրանքները չի ընդունում: Նույն օրը երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ազատեց աշխատանքից՝ վստահության կորստի պատճառով: Նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ Պուտինը ստացել է ՈՒլյուկաևի նկատմամբ օպերատիվ հսկողության ամբողջ տեղեկատվությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ