ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նորաստեղծ դաշինքը դեռևս անուն չունի

Նորաստեղծ դաշինքը դեռևս անուն չունի
12.12.2016 | 20:07

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նորաստեղծ դաշինքը դեռևս անուն չունի: Ըստ նրա՝ երեք կուսակցություններն ունեն ծրագրային դրույթների որոշակի կարևորություններ, պետք է ամեն ինչ անեն, որ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները մոտենան, ոչ թե հեռանան: Փաշինյանի խոսքով՝ իրենց մեջ կա համաձայնություն՝ իրենց համագործակցությունն ուղղված չէ «մետ» կամ «հակա» գործունեությանը, իրենց համագործակցության կենտրոնը ՀՀ-ն ու նրա շահերն են, որևէ ուժի հակա չեն լինելու: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս երեք կուսակցություններից որևէ մեկի առաջնորդը չի ձգտում դառնալ հետագայում միասնական կուսակցության նախագահ, իրենք պատրաստ են այդ տեղը զիջել նաև այլ անձի: Նա չբացառեց, որ հնարավոր է, «Ժառանգությունը» միանա այս դաշինքին:


«Ես չէի ասի, որ Ժառանգության մեր գործընկերների հետ քննարկումները դադարել են: Քննարկումների արդյունքում ստացվել է, որ մենք երեք ուժերով հասել ենք այս արդյունքին: Հուշագիրը սահմանում է, որ այն բաց է բոլոր ուժերի համար: Դուռը փակ չէ, և «Ժառանգությունը» ևս հնարավոր է ժամանակի ընթացքում միանա»,- ասաց Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք նախկինում կայացրած որոշումներով կաշկանդված չեն, բոլոր բանակցությունները պետք է սկսվեն զրոյից և քննարկումների արդյունքում կգան ընդհանուր հայտարարի: «Ես վստահ եմ, որ կգանք ընդհանուր հայտարարի, որովհետև այս հուշագրի ստեղծումը դրան է միտված, մենք վստահ ենք, որ այս միավորումը կարող ենք տանել արժանապատիվ ու հանուն ՀՀ ժողովրդի»,- ասաց նա:


Հարցին, թե ունեն դիտարկումներ, թե ընտրություններում իրենց դաշինքը քանի՞ տոկոս կունենա խորհրդարանում, «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Սասուն Միքայելյանն ասաց՝ ինչքան մեր ժողովուրդը ձայն կտա: «Իսկ մենք հույս ունենք, որ ըտենց 50+1 գոնե կտա»,- լրացրեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ