ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կյանքի որակի ապահովումը` հիմնական նպատակ

Կյանքի որակի ապահովումը` հիմնական նպատակ
22.12.2016 | 17:36

Պալիատիվ բժշկական օգնության ծառայությունը մեր երկրի համար սոցիալական, առողջապահական և ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի:

Ըստ վիճակագրական տվյալների վերլուծության` հանրապետությունում օրական շուրջ 3000 հիվանդ ունենում է պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք, այդ թվում այնպիսի տեսակների, ինչպիսիք են` քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը, ցավի համախտանիշով տառապող քրոնիկ և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժումն ու ցավազրկումը:

Առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման իրական պահանջարկը գնահատելու և հետագայում ներդնելու նպատակով վերջին երեք տարվա ընթացքում, նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ, իրականացվել են ուսումնասիրություններ, քննարկումներ, համաժողովներ:
Պալիատիվ խնամքի հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի ապահովումն է, ովքեր անբուժելի, արագ զարգացող հիվանդության վերջնական փուլում են: Այս գործում կարևոր է հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով ամբողջական, համակարգված ծառայությունների մատուցումը, ինչը կմեղմի և կօգնի կառավարել հիվանդության վերջնական փուլում գտնվող անձանց ցավը, կնպաստի բացասական ախտանշանների բացահայտմանը` միաժամանակ ցուցաբերելով սոցիալական, հոգեբանական և հոգևոր աջակցություն:


Նշենք, որ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որտեղ առաջին անգամ գնահատվել է առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման առկա վիճակը:
Այսպիսով, ակնկալվում է, որ պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայություններն առավել հասանելի ու մատչելի կլինեն, իսկ որակը և բարձր արդյունավետությունը տեսանելի կլինեն արդեն հաջորդ տարվանից:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ