Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Եվ նորից Մեսին

Եվ նորից Մեսին
16.01.2017 | 19:51

Իսպանիայի առաջնության «Բարսելոն»-«Լաս Պալմաս» խաղում Լիոնել Մեսիի հերթական գոլը ֆուտբոլիստի համար եղել է ռեկորդային:

«Լաս Պալմասը» դարձել է պրեմիեր լիգայում հանճարեղ արգենտինացուց գոլ կերած երեսունհինգերորդ թիմը: Նշենք, որ ճիշտ նույնքան թվով թիմերի է պատժել լեգենդար Ռաուլը, որը երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» ու երկրի ազգային հավաքականում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ