Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Կան շատ ավելի արժեքավոր բաներ»

«Կան շատ ավելի արժեքավոր բաներ»
20.01.2017 | 13:10

Ակումբի հետ մինչև 2020 թվականը համագործակցելու պայմանագիր ունեցող Աբելարդո Ֆեռնանդեսը զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո հրաժարվել է փոխհատուցման համար իրեն հասանելիք չորս միլիոն եվրոյից: Խիխոնի «Սպորտինգի» նախկին գլխավոր մարզիչն իր քայլը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Չնայած նրան, որ ունեի մինչ 2020 թ. պայմանագիր, ես չէի կարող ակումբից, որը սիրում եմ, վերցնել այդ գումարը: Ես առանց որևէ պրոբլեմի հրաժարվում եմ այդ գումարից: Կան շատ ավելի արժեքավոր բաներ: Օրինակ՝ նվիրվածությունն ակումբին»:


Աբելարդոյի հեռացման պատճառը եղել է Իսպանիայի առաջնությունում թիմի թույլ հանդես գալը: 18 տուրից հետո «Սպորտինգը» 12 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Թիմի նոր մարզիչը Ջոան Ֆրանսեսկ Սիսիլիան է, ով ավելի շատ հայտնի է Ռուբի անունով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ