Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

1.Թրամփի թիմը՝ ովքեր են նրանք

1.Թրամփի թիմը՝ ովքեր են նրանք
23.01.2017 | 13:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը պաշտոնապես ստանձնեց պետության ղեկավարի պարտականությունները: Ո՞Ւմ հետ է նա ընդունելու ԱՄՆ-ի ու աշխարհի համար կարևորագույն որոշումները:


Փոխնախագահ Մայք Փենս
Ինդիանայի 57-ամյա նահանգապետ Մայք Փենսը 6 անգամ ընտրվել է Համայնքների պալատի անդամ, մինչ այդ եղել է ռադիոմեկնաբան:


Պետքարտուղար Ռեքս Թիլերսոն
Թեպետ Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական փորձ չունի, Թրամփի թիմը նշում է նրա «համառությունը, հարուստ փորձը և աշխարհաքաղաքականության խոր ընկալումը»: Թրամփը բացահայտորեն համակրում է 64-ամյա նավթային մագնատին:


Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին
Մնուչինը 17 տարի աշխատել է Goldman Sachs ներդրումային բանկում, որից հետո աշխատած փողերով ֆիլմերի պրոդյուսեր է դարձել: Նրա անկասկած հաջողություններից են «Իքս մարդիկ»:


Պաշտպանության նախարար Ջեյմս Մետիս
Գեներալ Մետիսը ԱՄՆ-ի ծովային հետևակներին հայտնի է «Կատաղած շուն» մականունով: Ծառայության ընթացքում նրան նաև «մարտական քահանա» են անվանել՝ նա չի ամուսնացել ու երեխաներ չունի:


Ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլի
2012-ից գեներալ Քելլին գլխավորում է ԱՄՆ Հարավային զորամիավորումը, իսկ 2016-ի հունվարին ավարտեց 45-ամյա զինվորական ծառայությունը:


Տրանսպորտի նախարար Էլեյն Չաո
Նա կարող է կարևոր դեր կատարել Թրամփի կառավարությունում, որովհետև նա ընտրողներին խոստացել է լրացուցիչ միջոցներ տրամադրել և վերակառուցել ազգային ճանապարհները, կամուրջներն ու տրանսպորտային այլ ենթակառույցներ: Չաոն 63 տարեկան է, նա ծնվել է Թայվանում և առաջին ասիացին է եղել նախագահ Բուշի կառավարությունում 2001-09 -ին՝ գլխավորելով աշխատանքի վարչությունը:


Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնս
Ջեֆ Սեշնսը Թրամփի մերձավոր համախոհն էր նախագահական ընտրարշավում: Նա Ալաբամա նահանգի սենատոր է, 69 տարեկան է, աջակցել է ԱՄՆ-ը ներխուժումը Իրաք 2003-ին, որ Թրամփը անվանել է «սարսափելի ու հիմար»: Սեշնսին իր ողջ կարիերայում հետապնդում են ռասիզմի մեջ մեղադրանքները: Սեշնսը Սենատի երեք հանձնաժողովների անդամ է:


ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեո
52-ամյա կոնգրեսական Մայք Պոմպեոն ԿՀՎ-ն ղեկավարելու առաջարկ ստացավ, թեպետ պրայմերիզների ժամանակ աջակցել էր Թրամփի մրցակցին՝ Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին: Նա Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննադատ է և դեմ էր Գուանտանամոյի բանտի փակմանը՝ 2013-ին այնտեղ այցելելով: Այն ժամանակ նա հայտարարեց, որ որոշ կալանավորներ, որ ի նշան բողոքի հացադուլ էին հայտարարել «կարծես թե նույնիսկ ավելացրել են քաշը»:
BBC


Հ.Գ. Միայն Մայք Պոմպեոյին է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն նշանակել ԿՀՎ տնօրեն՝ հայտարարելով, որ հազար տոկոսով հատուկ ծառայությունների հետ է: Իսկ մյուսները դեռ պետք է հաստատվեն խորհրդարանում: ԶԼՄ-ները արդեն մանրամասն ուսումնասիրել են նրանց կենսագրությունը և մանրամասն էլ քննադատել: Ցանկը շարունակելի է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ