ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Ելք» դաշինքը նախընտրական արշավը սկսեց Լոս Անջելեսից

«Ելք» դաշինքը նախընտրական արշավը սկսեց Լոս Անջելեսից
29.01.2017 | 22:13

Լոս Անջելեսի Իրանահայ միության դահլիճում հունվարի 27-ին տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։

Շուրջ երեք ժամ և ավելի տևած հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ