ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հովիկ Աբրահամյանը նախազգուշացվում է

Հովիկ Աբրահամյանը նախազգուշացվում է
31.01.2017 | 14:03

Մի քանի օր առաջ պաշտոնանկ արվեց Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի հորեղբորորդին, այսօր պաշտոնին հրաժեշտ կտա նախկին վարչապետի մյուս մերձավորը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ասում են` մոտ օրերս Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թողնելու է Հովիկ Աբրահամյանի որդին`Արգամը: Թվում է` գոնե արտաքուստ, Աբրահամյանի դեմ ճնշումներ են սկսվել` ՀՀԿ շարքերը լքելու նրա հայտարարությունից հետո: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Արգամիչի հայտարարության մեջ որևէ քաղաքական գնահատական, ընդդիմադիր շեշտադրում չկար, և տեղի ունեցածը շատ նման էր նեղացած մարդու հրաժեշտի խոսքի:

Ըստ ամենայնի, իշխանություններն առայժմ կանխարգելիչ քայլերի են դիմում, ասել կուզի` Հովիկ Աբրահամյանը նախազգուշացվում է ավանսով:
Նրա հայտարարությունը որոշակի անկանխատեսելիություն, անորոշություն է առաջացրել իշխանության ներսում, մանավանդ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանը հետևեցին Աբրահամյանի քայլին` լքելով ՀՀԿ շարքերը: Հովիկ Աբրահամյանի հարազատներին պետական համակարգից դուրս թողնելով` Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ նախընտրական փուլում թույլ չի տալու իշխանության ռեսուրսի փոշիացում, մյուս կողմից, հստակ մեսիջ է հասցեագրում իշխանության ներսում գտնվող մյուս «անհնազանդներին»:


Բայց մեսիջի ուղղակի հասցեատերը հենց Հովիկ Աբրահամյանն է: Բանն այն է, որ այսօրվա կարգավիճակով նա պահանջարկված չէ, ավելին, «բեռ» է իշխանությունից դուրս գործող ուժերի, նույնիսկ` Գագիկ Ծառուկյանի ու Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքների համար:


Ըստ որոշ լուրերի` Արգամիչը կարող է ծանրակշիռ դերակատարություն ստանձնել միայն այս դաշինքները «ցեմենտելու» միջոցով: Իշխանությունը, բնականաբար, չի հանդուրժելու նման սցենար, որովհետև դա անկանխատեսելի է դարձնելու ընտրական գործընթացը: Հովիկ Աբրահամյանին առայժմ նախազգուշացնում են` մերձավորներին պետական համակարգից դուրս մղելով: Արգամիչը շատ լավ գիտի, թե ինչ է սպառնում «անկարգ խաղացողին», երբ վերջինս հետևություններ չի անում` ստացած "դեղին" քարտից հետո:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ