Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ՀՀՇ-ի «բուրժու-ադեմոկրատական հեղափոխությո՞ւնը»

ՀՀՇ-ի «բուրժու-ադեմոկրատական հեղափոխությո՞ւնը»
31.01.2017 | 15:19

ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է քաղաքական ուժերի ու գործիչների հետ միավորվելու բանակցությունները: Ամենայն հավանականությամբ մինչև շաբաթվա վերջ դաշինքին միացած ուժերը կստորագրեն համաձայնագիրը: Ծառուկյան դաշինքին միացել են ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը և «Միասնություն» շարժումը: Դաշինքում են նաև քաղաքական գործիչներ:


ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը ասել է. «Տևական ժամանակ է՝ մենք քննարկումների մեջ ենք ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտի հետ, հիմնականում եղել են կոնսուլտատիվ քննարկումներ, մոտ ապագայում վերջնական հստակեցումը կլինի, վարչության նիստն է առաջիկայում, որի ժամանակ համապատասխան որոշում կընդունվի»:

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ