Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Մի խումբ ազատամարտիկներ իրենց աջակցությունն են հայտնել «Ելք» դաշինքին

Մի խումբ ազատամարտիկներ իրենց աջակցությունն են հայտնել «Ելք» դաշինքին
04.02.2017 | 15:03

«Ժամանակը» գրում է.

«Հանրապետության տարբեր բնակավայրերից մի խումբ ազատամարտիկներ, որ գործուն մասնակցություն են ունեցել Ապրիլյան պատերազմին, իրենց աջակցությունն են հայտնել «Ելք» դաշինքին։ Նրանցից շատերը հարում են ԵԿՄ-ին և 2008-ի ընտրություններին սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նրանց հետ այս օրերին հանդիպում և ընտրարշավին մասնակցության ձևաչափը քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը»։

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ