ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Որևէ մեկը չի կասկածում, որ Գայանե Էդիլյանն էլ կնշանակվի

Որևէ մեկը չի կասկածում, որ Գայանե Էդիլյանն էլ կնշանակվի
07.02.2017 | 00:45

ՀՅԴ-ն Իջևանում անցել է մանկավարժական նենգադավի: Բանն այն է, որ այս քաղաքի ավագ դպրոցի տնօրեն, մասնագիտությամբ բանասեր Արմեն Խոջոյանի հետ կնքված 5-ամյա պայմանագիրն ավարտվել է, և դպրոցում պետք է մրցույթ անցկացվի, դպրոցի կառավարման խորհուրդը պետք է տնօրենի պաշտոնի 2 հայցվորներից մեկին ընտրի և բարին մաղթի գալիք 5 տարիներին: Արմեն Խոջոյանի մրցակիցը նրա տեղակալ, տարրական դասարանների երկարամյա դասատու Գայանե Էդիլյանն է: Կառավարման խորհրդի առաջին նիստը նշանակվել էր փետրվարի 3-ին: Խորհրդի 8 անդամներից նիստին չեն ներկայանում Գայանե Էդիլյանը և ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանի նշանակած երկու անդամները: Քվորումը չի ապահովվել և նիստը հետաձգվել է 5 օրով: Վաղը նիստի օրն է: Ամենայն հավանականությամբ, Գայանե Էդիլյանը և նախարարի պատվիրակները դարձյալ կդառնան անհայտ բացակայող:

Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի անվերապահ թեկնածուն իր գործունեությամբ կրթօջախի կոլեկտիվի հարգանքն ու վստահությունը վայելող Արմեն Խոջոյանն է: Գայանե Էդիլյանը վայելում է Իջևանի դաշնակցական կառույցի անթաքույց հովանավորությունը, և հենց այստեղ է թաղված շան գլուխը. եթե այսօր էլ կառավարման խորհրդի նիստը քվորում չապահովի, ապա, ըստ գործող կարգի, Լևոն Մկրտչյանը իրավասու է նշանակելու իր նախընտրած թեկնածուին: Կրթօջախում, առհասարակ Իջևան քաղաքում, որևէ մեկը չի կասկածում, որ դաշնակցական նախարարի հովանավորյալ դաշնակցուհի Գայանե Էդիլյանն էլ կնշանակվի դպրոցի տնօրեն:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ