«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայրիկյանը չեկած՝ գնում է

Հայրիկյանը չեկած՝ գնում է
07.02.2017 | 21:34

«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա գնահատմամբ՝ Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվրտոց է գնում:


«Անհասկանալի դանդաղկոտություն կա մեր դաշինքում: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, և դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել այդ դաշինքին: Միասնությունը ինքնանպատակ չի կարող լինել մեզ համար: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ դեպքում՝ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը և կարող է հայտարարել, որ այլևս անելիք չունի այդ դաշինքում»,-նշեց Հայրիկյանը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ