Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
07.03.2017 | 08:02

...թե Օհանյան-Ծառուկյան դաշինքների համակարգումից խոնջացած, սակայն այս փուլում նրանց համատեղ բեմելի գործը չհաջողած Հովիկ Արգամիչն այս օրերին ուսումնասիրում է ընդդիմադիր այլ դաշինքների ռեյտինգային ցուցակները` գտնելու յուղոտ պատառներ, ապագա պառլամենտում «մեսիջներ» փոխանցելու, «թիմային» աշխատանք կազմակերպելու, Կարեն Կարապետյանի վարչապետացումը տորպեդահարելու համար:

Օրերս նա կանգ է առել «Ելք» դաշինքի ռեյտինգայիններից ոչ անհայտ Ալեն Սիմոնյանի վրա. Հովիկ Աբրահամյանի օգնական Ժորա Սարգսյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են Արգամիչին պատկանող «Նացիոնալ» հյուրանոցում, որտեղ Ժորան, նույն ինքը` Գոգան, նույն ինքը` Արգամիչը, ուղերձ են փոխանցել «Ելքի» ներկայացուցչին, որ կսատարեն նրան Կենտրոնում: Այդպե՞ս է` հարցրինք Ալեն Սիմոնյանին. «Ոչ, այդպես չէ. ես և Ժորա Սարգսյանը շատ հին ընկերներ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, առաջիկա օրերին նույնպես հանդիպելու ենք, իսկ ինձ միակ օգնողը ես եմ, ոչ այլ ոք»: Բա ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանի «Նացիոնալում» եք հանդիպում, ախր ընկեր «մայորն» էնտեղ շա՜տ «լավ» է լսում,- հետաքրքրվեցինք: «Է, թող լսի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտվել է՝ 3741

Մեկնաբանություններ