Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
17.03.2017 | 00:55

...թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:

«Եթե հենց սկզբից Տիգրան Մուկուչյանը, իշխանության պատվերով, մեր թափանիվի մեջ սեպ չխրեր, հենց այդպես էլ կլիներ»,- պնդում ենք նրանք: Դաշինքում տարակարծիք են նաև ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիա կազմելու հարցում: Չնայած արված հայտարարություններին, որ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա չեն կազմելու, դաշինքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրներն ասում են` Ծառուկյանը սկզբունքորեն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը:

Դիտվել է՝ 4233

Մեկնաբանություններ