Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չկա

ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չկա
20.03.2017 | 16:00

Մարտի 20-ին ԱԺ քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր 34 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչև քվորում ապահովելը:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ