Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
28.03.2017 | 11:20

...թե Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից «վտակվելու» բուն պատճառը եղել է այն, որ վերջինս «ակնհայտվել» է ՕՐՕ դաշինքը «համակարգելու»-մոդերացնելու, «Ծառուկյան» դաշինքին այն կցելու գործում, ինչի անթույլատրելիության մասին բարձր մակարդակով նրան զգուշացրել են: «Ակնհայտվելուց» մեկ շաբաթ հետո Հովիկ Աբրահամյանն ստիպված է եղել դիմում գրել, դուրս գալ ՀՀԿ-ից:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, ՕՐՕ-ի «համակարգումը» ոչ այնքան խորհրդարան մտնելու, որքան հետընտրական զարգացումների նպատակ է հետապնդել, սակայն Սամվել Բաբայանի «վաղաժամ» մեկուսացումը փաստացի վիժեցրեց նաև պլան «բ»-ն: «Համակարգողներն» այս օրերին աշխատում են պլան «գ»-ի վրա:

Դիտվել է՝ 4832

Մեկնաբանություններ