Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հոլանդիա- Իտալիա՝ 1:2

Հոլանդիա- Իտալիա՝ 1:2
31.03.2017 | 11:19

Ընկերական հանդիպումների շրջանակում Ամստերդամում մրցել են Հոլանդիայի ու Իտալիայի ընտրանիները: Ի պատասխան տանտերերի, իտալացիները վայրկյաններ անց կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը, ապա խփել հաղթական գոլը: Հանդիպումը բացառիկ լարված է եղել, բազմաթիվ գոլային պահերով, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ: Իտալացիների կազմում դարպասը պաշտպանելը վստահվել է Ջանլուիջի Դոնարումային: Նկատենք, որ այս խաղում «աձուրայի» գլխավոր մարզիչ Վերտուրան փորձարկել է մեծ թվով նորեկների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ