Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բժշկի խալաթը՝ դիվանագետի պորտֆելո՞վ

Բժշկի խալաթը՝  դիվանագետի պորտֆելո՞վ
07.04.2017 | 12:30

Ընտրություններից հետո ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների, այդ թվում` ՀՀԿ անդամներին պատել է նոր նշանակումների ցավը: Այսօր շրջանառվող լուրերից մեկն էլ այն է, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր, հանրապետական Արա Բաբլոյանը բժշկի խալաթը փոխելու է դիվանագետի պորտֆելով: Որքա՞ն են հավաստի այս լուրերը՝ հարցրինք անձամբ Արա Բաբլոյանին:

«Ես նման տեղեկություն չունեմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց նա, փաստորեն, հերքելով լուրը: Թեև, հանուն ճշմարտության, նկատենք որ Հայաստանում եղել են դեպքեր, երբ մարդն իր նշանակման մասին լուրը հերքել է, սակայն այն իրականություն է դարձել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ