Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Տարոն Մարգարյան. Չեմ ուզում, որ ընդդիմադիրները ընտրությունից ընտրություն խոսեն ու սիրեն Երևանը

Տարոն Մարգարյան. Չեմ ուզում, որ ընդդիմադիրները ընտրությունից ընտրություն խոսեն ու սիրեն Երևանը
13.05.2017 | 00:31

Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպեց Ամիրյան փողոցի բնակիչների հետ։ Նա նշեց, որ իրենք ընտրությունից ընտրություն չեն հանդիպում իրենց ընտրողների հետ։ «Ընտրությունից ընտրություն չենք խոսում խնդիրների մասին, մենք չենք խուսափում այն խնդիրներից, որոնք կան Երևան քաղաքում, չենք խուսափում բարձրաձայնելուց... մենք ենք հենց առաջինը բարձրաձայնել»,- նշեց Երևանի քաղաքապետը։

Նա ընդգծեց՝ չի ուզում, որ ընդդիմադիրները ընտրությունից ընտրություն խոսեն ու սիրեն Երևանը։ «Երևանը մենք բոլորս ենք սիրում, բոլորս ենք եկել ծառայելու Երևանի համար և եկել ենք խնդրելու մեր քաղաքացիների վստահության քվեն՝ հանուն Երևանի ապագայի, հանուն մեր երեխաների»,- եզրափակեց խոսքը նա:

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ