Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իշխանության բաժանման մեթոդները

Իշխանության բաժանման մեթոդները
23.05.2017 | 12:11

Վիկտոր Դ’Оնդտի մեթոդը. համամասնական ներկայացուցչության դեպքում մանդատների բաշխման մեթոդներից մեկն առաջարկել է բելգիացի մաթեմատիկոս Վիկտոր Դ’Оնդտը: XXI դարասկզբից այդ մեթոդն օգտագործվում է Ալբանիայում, Արգենտինայում, Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Վենեսուելայում, Արևելյան Թիմորում, Գերմանիայում, Դանիայում, Իսլանդիայում, Իսպանիայում, Իսրայելում, Կոլումբիայում, Մակեդոնիայում, Մոլդովայում, Նիդերլանդներում, Պարագվայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Սերբիայում, Սլովենիայում, Թուրքիայում, ՈՒելսում, Ֆինլանդիայում, Խորվաթիայում, Չեռնոգորիայում, Չեխիայում, Չիլիում, Շոտլանդիայում, Էկվադորում, Էստոնիայում, Ճապոնիայում: Դ’Օնդտի բանաձևի կիրառման դեպքում տեղերը բաշխվում են հետևողականորեն՝ մեկը մյուսի հետևից: Յուրաքանչյուր քայլով հերթական տեղը տրվում է այն կուսակցությանը, որն ունի ամենամեծ քվոտա, որը հաշվարկվում է բանաձևով, որտեղ նշված են՝ կուսակցությանը տրված ձայների ընդհանուր թիվը և տեղերի քանակը, որ կուսակցությունը ստացել է այդ քայլի պահին: Տեղը հատկացնելուց հետո կուսակցության քվոտան վերահաշվարկվում է՝ հաշվի առնելով ստացված տեղերի նոր քանակը:


Ենթադրենք՝ 10 պատգամավորով օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցել են երեք կուսակցություններ, որ հավաքել են 50, 42 և 19 հազար ձայն: Դ’Օնդտի մեթոդով նրանք ստանում են 5, 4 և 1 տեղեր: Աղյուսակը ցույց է տալիս մեթոդի քայլ առ քայլ կիրառումը: Յուրաքանչուր տողում ցույց են տրված կուսակցությունների քվոտաները՝ առավել մեծերը ընդգծված են:

Տեղեր

Կուս. 1

Կուս. 2

Կուս. 3

1

50000

42000

19000

2

25000

42000

19000

3

25000

21000

19000

4

16666

21000

19000

5

16666

14000

19000

6

16666

14000

9500

7

12500

14000

9500

8

12500

10500

9500

9

10000

10500

9500

10

10000

8400

9500


Դ’Օնդտի մեթոդով ձայների բաշխման դեպքում կուսակցությունների ներկայացվածությունը համամասնական է նրանց տրված ձայներին, սակայն կլորացումը կատարվում է հօգուտ մեծ կուսակցությունների: Նշված օրինակում՝ առաջին կուսակցությունը ձայների 45 %-ով ստացել է տեղերի 50 %-ը, մինչդեռ երրորդ կուսակցությունը ձայների 17 %-ով ստացել է տեղերի միայն 10 %-ը: Այդ առանձնահատկությունը վերացված է Անրի Սենտ-Լագյուի մեթոդում, որտեղ կլորացումը «կոալիցիոն չեզոք» է:


Դ’Оնդտի մեթոդը հաճախ օգտագործվում է տոկոսային արգելքի համադրումով: Օրինակ՝ Իսրայելում (3,25 %), Իսպանիայում (3 %), Սլովենիայում (4 %), Թուրքիայում (10 %), Ճապոնիայում (2 %), Լեհաստանում (5 %՝ կուսակցությունների, 8 % դաշինքների համար), Իսլանդիայում, Ռումինիայում և Սերբիայում, Բելգիայում, Խորվաթիայում (5 %):
Անրի Սենտ-Լագյուի մեթոդը
Անրի Սենտ-Լագյուի մեթոդը համամասնական ներկայացուցչության դեպքում մանդատների բաշխման մեթոդ է, որ անվանվել է ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս Անրի Սենտ-Լագյուի: Օգտագործվում է Բոսնիայում, Հերցեգովինայում, Գերմանիայում, Կոսովոյում, Լատվիայում, Նեպալում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում: Անրի Սենտ-Լագյուի մեթոդի օգտագործման դեպքում տեղերը բաժանվում են մեկը մյուսի հետևից: Յուրաքանչյուր քայլում հերթական տեղը հատկացվում է այն կուսակցությանը, որ ունի առավել մեծ քվոտա, որը հաշվարկվում է բանաձևով, որտեղ կան այդ կուսակցությանը տրված ձայների ընդհանուր քանակը այդ քայլում՝ կուսակցության ստացած տեղերի ընդհանուր քանակը: Տեղի հատկացումից հետո կուսակցության քվոտան վերահաշվարկվում է՝ հաշվի առնելով ստացված տեղերի նոր քանակը:
Ենթադրենք, որ 10 պատ

գամավոր ունեցող օրենսդրական մարմնի ընտրություններին մասնակցում են երեք կուսակցություններ, որ հավաքել են 50, 42 և 19 հազար ձայն: Անրի Սենտ-Լագյուի մեթոդով նրանք ստանում են 4, 4 և 2 տեղ: Աղյուսակում ցույց է տրված մեթոդի քայլ առ քայլ կիրառումը: Յուրաքանչուր տողում ցույց են տրված կուսակցությունների քվոտաները՝ առավել մեծերը ընդգծված են:

Տեղերը

Կուս. 1

Կուս. 2

Կուս.

1

50000

42000

19000

2

16666

42000

19000

3

16666

14000

19000

4

16666

14000

6333

5

10000

14000

6333

6

10000

8400

6333

7

7142

8400

6333

8

7142

6000

6333

9

5555

6000

6333

10

5555

6000

3800


Ի տարբերություն Դ’Оնդտի մեթոդի՝ Սենտ-Լագյուի մեթոդը առավել մեծ կուսակցություններին առավելություն չի տալիս: Այս օրինակով բոլոր կուսակցությունները համամասնորեն են ստանում տեղերը՝՝ ըստ իրենց ստացած ձայների (45 %, 38 %, 17 %)՝ կլորացնելով մինչև տասնյակ տոկոս:

Որոշ երկրներում՝ Նեպալում, Նորվեգիայում, Շվեդիայում, կիրառվում է Սենտ- Լագյուի նորացված մեթոդը: Նորացման էությունը այն է, որ առաջին տեղ ստացած կուսակցության քվոտայի ստացման ժամանակ նրա քվոտան բաժանվում է ոչ թե 3-ի, այլ՝ 1,4: Այս գործակիցը մեծացնում է մեծ կուսակցությունների ձայները և կարող է մանդատից զրկել չափազանց քիչ ձայներ ստացած կուսակցություններին՝ այդպիսով կիրառվում է տոկոսային պատնեշի հետ նույնացվող մեխանիզմը:


Թոմաս Հեյրի մեթոդը
Հեյր-Նիմեյերի մեթոդը (հայտնի է նաև իբրև Համիլտոնի մեթոդ) կիրառվում է որոշելու համար մանդատների թիվը, որ ստացել են կուսակցական ընտրացուցակիները համամասնական ընտրակարգով: Մեթոդը կրում է բրիտանացի Թոմաս Հեյրի և մեթոդը կատարելագործած գերմանացի մաթեմատիկոս Հորստ Ֆրիդրիխ Նիմեյերի անունը: Մեթոդի հիմքում Հեյրի քվոտան է և առավել մեծ մնացորդի կանոնը: Հեյրի քվոտան կոչվում է նաև «բնական քվոտա», դա կուսակցությունների ստացած ձայների հանրագումարի բաժանման քանորդն է, որոնց միջև բաշխվում են մանդատները՝ բաժանվելով բաշխվող մանդատների թվի վրա (մեկ մանդատի միջին «գինը»՝ արտահայտված ընտրողների ձայների քանակով): Կուսակցությանը տրված ձայների թվի բաժանման արդյունքում Հեյրի քվոտան երբեմն անվանում են «իդեալական քանորդ»:
Յուրաքանչյուր կուսակցական ընտրացուցակ սկզբում ստանում է անքան մանդատներ (տեղեր), որքան ամբողջական թվեր կան «իդեալական քանորդի» արդյունքում: Մնացած ազատ տեղերը բաշխվում են ըստ կոտորակային թվերի առավել մեծ մասերի (ստորակետից հետո), որը այդ հաշվարկի դեպքում այս կամ այն ցուցակն է ստանում: Այսինքն՝ սկզբում լրացուցիչ մանդատ ստանում է առավել մեծ մնացորդ ունեցող կուսակցությունը, հետո մնացորդի մեծությամբ նրան հաջորդողները: Այդպիսով բոլոր տեղերը բաշխվում են և սահմանվում է, թե յուրաքանչյուր կուսակցությունը քանի տեղ կարող է ստանալ: Այս մեթոդի ակնհայտ առավելությունն է, որ ցանկացած կուսակցության ստացած մանդատների թիվը փոքր չի լինի «իդեալական քանորդից»՝ կլորացված մինչև նվազագույն ամբողջական և ավելի չի լինի, քան «իդեալական քանորդը»՝ կլորացված մինչև ամենամեծ ամբողջական:
Հեյր-Նիմեյերի մեթոդը կիրառվում է Գերմանիայում Բունդեսթագի ու երկրամասային լանտագների ընտրություններում: Ռուսաստանում օգտագործվում է Պետդումայի ընտրություններում 1993-ից, կիրառվում էր նաև ռեգիոնալ խորհրդարանների ընտրության ժամանակ մինչև 2006-ը: Հեյրի քվոտան ռուսական օրենքներում կոչվում է առաջին ընտրական քանորդ:


Քվեարկության արդյունքում թեկնածուների ընդհանուր դաշնային Ա ցուցակը ստացել է 85 հազար իրական ձայներ, Բ ցուցակը՝ 190 հազար, Գ ցուցակը՝ 310 հազար, Դ ցուցակը՝ 105 հազար, Ե ցուցակը՝ 215 հազար Զ ցուցակը՝ 65 հազար, Է ցուցակը՝ 45 հազար: Նրանց միջև պետք է բաշխել 15 մանդատ: Որոշվում է ընտրական քանորդը, որը կազմում է (զրոները հարմարության համար չեն նշվում) (85+190+310+105+215+65+45): 15 = 67,6: Յուրաքանչյուր ցուցակի ստացած ձայների թիվը բաժանվում է ընտրական քանորդի վրա.
Ա — 85 : 67,6 = 1,26
Բ — 190 : 67,6 = 2,81
Գ — 310 : 67,6 = 4,58
Դ— 105 : 67,6 = 1,55
Ե — 215 : 67,6 = 3,18
Զ — 65 : 67,6 = 0,96
Է — 45 : 67,6 = 0,66
Արդյունքում Ա ցուցակը ստանում է 1 մանդատ, Բ ցուցակը՝ 2, Գ ցուցակը՝ 4, Դ ցուցակը՝ 1, Ե ցուցակը՝ 3, Ե և Զ ցուցակները՝ ոչ մի: Բաժանված են 11 մանդատներ 15-ից, մնացած 4-ը բաշխելու համար, «բ» կետի համաձայն՝ կոտորակային մասերը բաժանում ենք այս արդյունքների ամբողջականի վրա.
Ա — 26 : 1,26 = 20,63
Բ — 81 : 2,81 = 28,82
Գ — 58 : 4,58 = 12,66
Դ — 55 : 1,55 = 35,48
Ե — 18 : 3,18 = 5,66
Զ — 96 : 0,96 = 100,0
Է — 66 : 0,66 = 100,0
Առավել մեծ թվեր ունեն Զ, Է, Դ, Բ ցուցակները, որոնց էլ տրվում են մնացած 4 մանդատները: Ընդհանուր արդյունքը Ա -1 մանդատ, Բ-3 մանդատ, Գ-4 մանդատ, Դ-2 մանդատ, Ե-3 մանդատ, Զ-1 մանդատ, Է-1 մանդատ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Բացի երեք՝ Վիկտոր Դ’Оնդտի, Անրի Սենտ-Լագյուի, Թոմաս Հեյրի մեթոդներից, կան նաև այլ՝ սակավ հայտնի մեթոդներ: Իհարկե, առավել տարածվածը Վիկտոր Դ’Оնդտի մեթոդն է, որ կիրառվում է 37 երկրներում, Անրի Սենտ-Լագյուինը՝ 10, Թոմաս Հեյրինը՝ 2, բայց եթե նկատեցիք` Վիկտոր Դ’Оնդտի և Անրի Սենտ-Լագյուի մեթոդները նաև խառը կիրառում ունեն, օրինակ, Գերմանիայում: Եվ թվարկված երկրներում ընտրությունների արդյունքները չեն վիճարկվում, այս մեթոդներով ընտրակեղծիքներ չեն արվում: Մեթոդը մաթեմատիկա է, չոր թվեր, մեթոդը ընտրում ու կիրառում են քաղաքական որոշումով: Օրինակ, ինչո՞ւ Հայաստանում ընտրվել է հենց Վիկտոր Դ’Оնդտի մեթոդը, որտեղ կլորացումը կատարվում է հօգուտ մեծ կուսակցությունների: Ինչո՞ւ ոչ Անրի Սենտ-Լագյուի մեթոդը, որտեղ առավել մեծ կուսակցություններին առավելություն չի տրվում: Որովհետև «մեծ կուսակցություն» ասելիս ընկալվում է ՀՀԿ-ն, հետն էլ ԲՀԿ-ն: Այո՞: Իսկ ինչո՞ւ հանուն կուսակցական համակարգի կայացման չընտրել Անրի Սենտ-Լագյուի մեթոդը՝ հնարավորություն տալով «փոքր կուսակցություններին» խորհրդարանում ներկայացվածությամբ հասնել մեծերին: Չէ որ նրանք ստացել են ժողովրդի ձայները, իսկ ժողովուրը քանորդ, նույնիսկ իդեալական, ամբողջական կամ կոտորակային ձայն չի ունենում: Առավել ևս՝ Թոմաս Հեյրի մեթոդը, որ առավել հավասարություն է տալիս: Գուցե ընտրական օրենսգրքի հերթական քննարկումներում գործող խորհրդարանը անդրադառնա նաև այս հարցին:

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ