Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
30.05.2017 | 10:24

...թե Իշխան Զաքարյանն արդեն անցանկալի անձ է թե՛ ԲՀԿ-ի, թե՛ իշխանությունների համար: Պատճառը մի քանի դաշտում խաղալու նրա սովորությունն է: Պարզվում է` ԿԸՀ-ից դիմումները հետ վերցրած հայտնի ԲՀԿ «ութնյակի» հետևում կանգնած է եղել հենց Վերահսկիչ պալատի նախկին նախագահը. ԱԺ փոխնախագահ դառնալու փորձի ձախողումից հետո նա ցանկացել է այդ «ութնյակից» ստեղծել ոչ ֆորմալ ԱԺ խմբակցություն, որի ստվերային ղեկավարը կլիներ ինքը և «կխաղար» իշխանական դաշտում։ Այս առնչությամբ նա փորձել է ստանալ նախագահականի «ադաբրյամսը», սակայն այնտեղից «չորով» մերժել են:

Այս մասին բավականին բարձր մակարդակով Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել են, որ նրա թիմի որոշ անդամներ շատ սխալ են պահել իրենց և շարունակում են նույնն անել։ Ծառուկյանի ու Զաքարյանի միջև տեղի է ունեցել շատ կոշտ խոսակցություն` նույնքան կոշտ դրսևորումներով: Ասում են նաև, թե Իշխան Զաքարյանը տևական ժամանակ ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն աուդիենցիա չի ստացել, ստիպված է եղել «պատահական» հանդիպել նրա հետ:

Դիտվել է՝ 16139

Մեկնաբանություններ