Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մեսին ամուսնանում է իր երկու որդիների մոր հետ

Մեսին ամուսնանում է իր երկու որդիների մոր հետ
09.06.2017 | 08:41

Հունիսի 30-ին հայրենի Ռոսարիո քաղաքում (ֆուտբոլիստի ծննդավարն է) կայանալու է Լիոնել Մեսիի ամուսնության արարողությունը: Սույնով հանրահայտ ֆուտբոլային աստղը պաշտոնականացնում է հարաբերությունները Անտոնելա Ռոկուզոյի հետ, որը նրա երկու որդիների մայրն է: Հրավիրյալների թվում է «Բարսելոնի» ողջ կազմը, սակայն արարողությանը մասնակցելու հաճույքից զրկված են կատալոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Հետաքրքիր է, որ այս երկուսից զատ հրավիրված են անգամ այն մասնագետները, ովքեր ավարտված մրցաշրջանում աշխատել են թիմի հետ: Ինչ վերաբերում է հույսեր չփայփայելու զգուշացմանը, այն ուղղված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Սակայն, ամուսնությունից զատ, Մեսիի կյանքում սպասվում է ևս մեկ ոչ պակաս կարևոր իրադարձություն: Ակումբը պատրաստվում է երկարաձգելու նրա հետ համագործակցության ժամկետը, որով սահմանային ժամկետ կսահմանվի 2021 թվականը (գործողը լրանում էր 2018-ին): Կնքվելիք պայմանագրով Մեսիի հրաժարիմքը կկազմի 400 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 4119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ