Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախի ԱԺ-ում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցությունը կսատարի Բակո Սահակյանի թեկնածությանը

Արցախի ԱԺ-ում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցությունը կսատարի Բակո Սահակյանի թեկնածությանը
01.07.2017 | 22:33

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի՝ կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի օրակարգի հարցերը: Հաստատված օրակարգի համաձայն՝ համագումարում հաշվետվությամբ հանդես կգա կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, տեղի կունենան կուսակցության նոր նախագահի և ղեկավար մարմինների ընտրություններ»,- ասել է Թովմասյանը:


Անդրադառնալով առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններին՝ Թովմասյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո հուլիսին Խորհրդարանի կողմից անցումային շրջանի համար պետք է նախագահ ընտրվի, համագումարի պատվիրակները պետք է լիազորեն խորհրդարանի պատգամավորներին, թե ում թեկնածությունը սատարեն նախագահի ընտրության ժամանակ: «Այսօր կայացած խորհրդի նիստում քննարկված առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցության դիրքորոշման հարցը: Արդյունքում որոշում է կայացվել հուլիսի 5-ին կուսակցության 6-րդ համագումարի քննարկմանը դնել Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը»,- նշել է Արթուր Թովմասյանը:

«Շուրջ մեկ տասնամյակ մենք շատ ակտիվ աշխատել ենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ որպես կուսակցություն կրելով մեծ պատասխանատվություն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, հաղթահարել 2016-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դժվարությունները և մեծ մասամբ կյանքի կոչել նախագահի նախընտրական ծրագրի դրույթները: Բակո Սահակյանի հետ մինչև 2020-ը, համոզված եմ, կկարողանանք ավարտել բոլոր այն ծրագրերը, որոնց իրագործումը մեզ չի հաջողվել այս ընթացքում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով»,- ընդգծել է Թովմասյանը:

Դիտվել է՝ 11254

Մեկնաբանություններ