Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանի սահմանապահները կպահե՞ն Լեռնային Ղարաբաղի սահմանը

Ռուսաստանի սահմանապահները կպահե՞ն Լեռնային Ղարաբաղի սահմանը
13.07.2017 | 02:39

ՌԴ ԱԴԾ սահմանապահային ծառայության ստորաբաժանումները Հայաստանում և Հայաստանի ԱՎԾ սահմանապահ զորքերը մշակում էին սցենարներ՝ կասեցնելու սահմանախախտների մուտքը Իրանից ԼՂՀ (Արցախի Հանրապետություն): Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ծրագրի՝ հայ-իրանական պետական սահմանի երկու պայմանական սահմանախախտներ հաղթահարել են ազդանշանային համակարգի գծային հատվածը և անցել են Հայաստանի ու ԼՂՀ-ի վարչական սահմանը, ջանալով թաքնվել լեռնային տեղանքում: Որոնումների արդյունքում ուսումնական սահմանախախտներից մեկին սահմանապահները բռնեցին թաքնվելու փորձի պահին, իսկ երկրորդին գտան կվադրակոպտերի օգնությամբ, որի վրա տեսախցիկ կար»:

Այս նորությունը հատուկ ուշադրության է արժանի: Նախ այն պատճառով, որ նման զորավարժություններ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ընդգրկումով, առաջին անգամ են անցկացվում: Դա վկայում է, որ հանրապետությունը մտնում է տարածաշրջանային անվտանգության ապահովման գոտի: Երկրորդ՝ պայմանական սահմանախախտի առասպելը կապվում է Իրանի հետ, այլ ոչ Թուրքիայի, ինչպես ներկայացվում էր իրավիճակի ավանդական գնահատման մեջ: Իրանը 100 կիլոմետրանոց սահման ունի Ղարաբաղի հետ, մինդեռ Հայաստանի սահմանը ընդամենը 35 կիլոմետր է: Մինչև վերջերս այդ սահմանը համարվում էր հանգիստ: Բայց իրավիճակը փոխվում է: Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը Թեհրանի հետ դիմակայության քաղաքականություն է սկսել: Ստեղծվում է լարվածություն, որը կարող է պրոյեկտվել Անդրկովկասի վրա՝ անկախ Իրանի պաշտոնական դիրքորոշումից: Իրանում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական հարևանությամբ ապրում են 20 միլիոն ադրբեջանցիներ: Նրանց մեծ մասը ազգականներ ունի Ադրբեջանում ու մշտական շփումներ նրանց հետ, բնականաբար, կարող է տրվել Բաքվի քարոզչությանը: Բացի այդ՝ դատելով տեղեկություններից, որոշակի ուժեր փորձում են լարել իրավիճակը: Պետք չէ հաշվի չառնել և այն փաստը, որ Իրանում տեսակետ կա, որ և Ադրբեջանը, և Լեռնային Ղարաբաղը իրանական տարածք են, որ Ռուսաստանն անջատել է XIX դարասկզբի պատերազմների հետևանքով: Այդ պատճառով՝ ղարաբաղյան հողի վրա ինչ-որ միջազգային ուժերի ի հայտ գալը կոնֆլիկտի կարգավորման սցենարներից մեկի շրջանակներում կարող է հարուցել Թեհրանի բացասական արձագանքը: Ուստի պետք է պատրաստ լինել տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ամենաանհավանական զարգացումներին:

Այդ առումով Իրանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանի ամրապնդումը Ռուսաստանի մասնակցությամբ օբյեկտիվորեն ձեռնտու է և Ադրբեջանին: Այնուամենայնիվ, Բաքուն դիմել է Մոսկվային՝ բացատրություններ պահանջելով ռուս-հայկական զորավարժությունների վերաբերյալ: «Ադրբեջանի պետական սահմանապահային ծառայության պետ գեներալ գնդապետ Էլչին Գուլիևը նամակ է ուղարկել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովին»՝ ասվում է տեղեկատվության մեջ, որ տարածել է APA-ն: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Բաքուն ուսումնասիրում է հայկական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները հայ և ռուս սահմանապահների համատեղ զորավարժությունների մասին օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքում»: Ի՞նչ կա ուսումնասիրելու: Փոխվում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կառուցվածքները, ձեռնարկվում են նրա կարգավորման գոյություն ունեցող միջազգային մեխանիզմը փոխելու փորձեր, որին, ի դեպ, ձգտում է ադրբեջանական դիվանագիտությունը: Դրան համապատասխան էլ գործում է Ռուսաստանը: Ռուս սահմանապահների կարգավիճակը Հայաստանի տարածքում որոշվում է միջպետական համաձայնագրով, որ ստորագրվել է Երևանում 1992-ի սեպտեմբերի 30-ին: Հոդված 2-ը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը պահպանելու համար սեփական անվտանգությունը, Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը և ԱՊՀ պետությունների կոլեկտիվ անվտանգությունը, պատվիրակում է Թուրքիայի ու Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը իր տարածքի սահմաններում»:

Իրավիճակը փոխվում է, ելնելով «նոր քաղաքական իրակություններից աշխարհում ու Անդրկովկասյան տարածաշրջանում»: Եթե պատմության մեջ մտնենք, Թուրքեստանի պայմանագիրը, որ ստորագրվել է 1828-ի փետրվարի 10-ին 1826-1828-ի ռուս-պարսկական պատերազմներից հետո, «հավերժական ժամանակներով» ամրագրում էր Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները 1813-ի Գյուլիստանի խաղաղության պայմանագրով և սահմանում էր Ռուսական կայսրության կազմ Էրիվանի ու Նախիջևանի խանություների անցումը Օրդուբադի շրջանով: Այնպես որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ այդ շրջանից: ՌԴ սահմանապահները Հայաստանի սահմանապահների հետ ծանրակշիռ ու շոշափելի ներդրում ունեն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում, որին ռեալ սպառնում է «աշխարհաքաղաքական վակուում»: Եվ անում են դա՝ անկախ դուր է գալիս ինչ-որ մեկին մեր աշխատանքը թե ոչ: Հավելենք, որ Մոսկվան մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի և Իրանի սահմանի տեխնիկական վերականգնմանը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Այս տեղեկությունները ամենավտանգավորն ու սպառնալիցն են վերջին տարիների իրադարձություններից: Ի՞նչ զորավարժություններ, ի՞նչ սահմանախախտներ Իրանից, ի՞նչ լեգենդափոխություն: Պայմանականի շղարշի տակ՝ Ռուսաստանը հրաշալի փչացնում է հայ-իրանական հարաբերությունները, հարվածի տակ է դնում բանակցային գործընթացը և տեղավորվում Լեռնային Ղարաբաղում, իսկ դա նշանակում է Հայաստանի ու Ղարաբաղի լիակատար շրջափակում ու մեկուսացում աշպարհից: Թե ինչով կավարտվի, մեծ խելք պետք չէ հասկանալու համար: Վաղուց ժամանակն է վերանայել և փոխել 1992-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը: Դա պիտի լինի առաջին, բայց ոչ միակ քայլը: Թեհրանի հետ հարաբերությունների վատացումը, իսկ այս ընթացքով դա անխուսափելի է, Հայաստանի համար նշանակելու է կորցնել կյանքի ճանապարհը, որ տասնամյակներ առաջ փրկել է մեզ: Դա Հայաստանին մեխանիկորեն դուրս է դնելու միջազգային տնտեսական ծրագրերից՝ և Մետաքսի ճանապարհից, և Հարավ-Հյուսիսից: Ղարաբաղի համար սա հայաթափման սկիզբ է դառնալու ու չեզոք գոտի դառնալու հեռանկար, որտեղ մուտքն ու ելքը անցագրերով են: Սա աղետ է, թաքնված ագրեսիա, որ երկու պայմանական սահմանախախտի տեսքով մտնում է տարածաշրջան՝ օկուպացնելու Հայաստանն ու Ղարաբաղը՝ աշխարհաքաղաքական վակուումից օգտվելով: Միակ հույսը մնում է Թեհրանի դիմադրությունը, երբ Հայաստանը հաճույքով կապիտուլացվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ