Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սև ամպեր են կուտակվել «Արարատի» գլխին

Սև ամպեր են կուտակվել «Արարատի» գլխին
06.09.2017 | 21:47

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային թիմի կազմաքանդման շուրջ խոսակություններն ինտենսիվորեն մոտենում են տհաճ հանգուցալուծման: Եթե բոլորովին վերջերս թիմի գլխավոր մարզիչ նշանակված Ալեքսանդր Գրիգորյանի շուրթերով իսկապես բարբառում է ճշմարտությունը, ապա սեպտեմբերի 7-ին թիմը «Ռյազանի» կանցկացնի իր վերջին հանդիպումն ու, որպես նախագիծ, կդադարի գոյություն ունենալուց:

Միաժամանակ այդպես էլ անհասկանալի է մնում թիմի բյուջեից 20 միլիոնի չափ գումարի անհետացումը: Դա կապվում է ակումբի նախագահ ու սեփականատեր Վալերի Հովհաննիսյանի հետ, ով սակայն իր հերթին հաղորդագրումներ է տարածում, թե ինչպես, ինչ տրամաբանությամբ ինքը կարող էր գումար գողանար իրենից: Մի խոսքով՝ մի խրթին պատմություն, որից գլուխ այդպես էլ չես հանի, քանի դեռ չեն բացվել բոլոր փակագծերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ