Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իրավիճակ է փոխվե՞լ

Իրավիճակ է փոխվե՞լ
08.09.2017 | 08:25

Այսօր Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային թիմը Ռուսաստանի Դաշնության երկրորդ դիվիզիոնի առաջնության ութերորդ տուրի շրջանակներում հանդիպում է ունեցել «Ռյազանի» հետ ու հաղթել նվազագույն հաշվով՝ 20 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Ավելի վաղ հայտնվել էր, որ ամենայն հավանականությամբ «Ռյազանի» հետ հանդիպումը հայկական թիմի համար կլինի վերջինը:

Ինչպես երևում է, ակումբի նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանի հետ որոշակի հարցերում հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, և թիմը կշարունակի իր մրցելույթներն առաջնությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ