Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստան` ընտրություններ առանց ընտրության

Ռուսաստան` ընտրություններ առանց ընտրության
19.11.2017 | 20:11

Քվեարկությունից 4 ամիս առաջ Պուտինը դեռ չի առաջադրել իր թեկնածությունը, որ պահպանի ինտրիգը, որին ոչ ոք չի հավատում` գրում է Libération-ը` իր ընթերցողներին բացատրելով ռուսերեն «ընտրություն» բառը Ռուսաստանում առաջիկա իրադարձությունների ենթատեքստում: Հոգնակի թվով այդ բառը ֆրանսերեն թարգմանվում է élection և նշանակում է մարդկանց մասնակցությունը պետության հասարակական-քաղաքական կյանքում: Իսկ ընտրություն հասկացությունը, որ ֆրանսիացիները թարգմանում են choix, ռուսաստանցիները հազվադեպ են ունենում: Վերոնիկա Դորմանը գրում է, որ քվեարկության գործընթացը ձանձրալի է ու կանխատեսելի, ծաղր: Շրջանային, թե ազգային` ընտրությունները Ռուսաստանում ավելի նման են հանրաքվեի, եզակի բացառություններով` առանց զարմացնող արդյունքի: Ընտրողը խաբված չէ, մասնակցությունն ընտրություններին, որպես կանոն, ցածր է, ու դա Կրեմլի քաղտեխնոլոգների գլխացավանքն է: Մարտի 18-ին ռուսաստանցիները պիտի ընտրեն նախագահ, այսինքն` Վլադիմիր Պուտինին չորրորդ անգամ (եթե ավելի ճշգրիտ` հինգերորդ, Մեդվեդևի նախագահությանը քչերն են հավատացել): Կարելի է լցնել քվեատուփերը, ընդդիմությանը լռություն պարտադրել, այնուամենայնիվ, ցանկալի է, որ քվեարկությունը զանգվածային սիրո ուղերձ դառնա նրան, ով մարմնավորում է այսօր իշխանությունը Ռուսաստանում: Նույնիսկ իդեալական բանաձև է մտածվել` «70-ը 70-ի վրա», այսինքն` 70 % քվեարկածների 70 %-ը կողմ է նախագահին: Այնուամենայնիվ, կուլիսներում ընդունում են, որ դժվար է գտնել նորարարական նախագիծ ու դրական ծրագիր այնպիսի վետերանի համար, որ տեսել է մի ամբողջ սերնդի ծնունդն ու աճը և սպառել է ՙգայթակղելու՚ միջոցները:


Իշխանությունները շարունակում են հետապնդել Ալեքսեյ Նավալնիին` նաև թույլ տալով նրան շարունակել ընտրարշավը: Բոլոր դեպքերում` նա չի կարող նախագահի ընտրություններին մասնակցել, թեև միակ մարդն է, որ այդ ընտրությունները լուրջ է ընդունում` առանց հոգնելու շրջելով անծայրածիր Ռուսաստանում ու հանդիպելով ընտրողների հետ: Չեն խանգարում իր նախընտրական շտաբը կազմել և հեռուստաաստղ Քսենյա Սոբչակին, որ իր թեկնածությունն առաջադրում է ՙբոլորի դեմ՚ և հաղթանակ չի կանխատեսում: Ոչ ոք չի շտապում ու ամբողջ ուժերով չի ջանում նախընտրական արշավ անել: Ընտրության արդյունքները կանխավ հայտնի են, առանց դժվարության` կարծում են Կրեմլում: Միակ ընտրությունը, որ մնացել է ռուսներին, մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել այս դիմակահանդեսին:
Վերոնիկա ԴՈՐՄԱՆ, Libération


Հ.Գ. Ինչու՞ չմասնակցել: Իհարկե` մասնակցել, չէ որ յուրաքանչյուր ռուսաստանցի նախ քաղաքացի է, հետո` ընտրող: Քաղաքացին պարտավոր է ընտրել Պուտինին, ընտրողը կարող է և Սոբչակին ընտրել ու նախագահի օրեցօր ի հայտ եկող շիկահեր մյուս թեկնածուներին: Տղամարդիկ գուցե այդպես էլ անեն, իսկ կանայք ձայն են տալու միայն ու միայն Պուտինին, առավել ևս, որ նա դեռ ամուրի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ