Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

3. Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին

3. Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 2018-ին
08.01.2018 | 22:37

(Նախորդ մասը)


Իտալիա` ընտրություններ, որ կարող են ոչինչ չորոշել
2018-ը Իտալիայի քաղաքականության համար կարող է դառնալ ամենաանհասկանալի ու, գուցե, մեր հանրապետության պատմության ամենաանորոշ ընտրությունների ժամանակը: Այդպիսին են կանխատեսումները, որ չեն բացառում անակնկալները: Արդեն հիմա` սկսած Կվիրինալի պալատից, մերձավոր ապագայի մասին հարց են տալիս: Եթե նոր խորհրդարանը կայուն մեծամասնություն չկազմի նույնիսկ դեմոկրատների ու «Առաջ, Իտալիա» կուսակցության հետ, որի մասին մեզ հեքիաթներ են պատմում, մեզ սպասում է անվերջանալի բանակցությունների ու անհուսալի կառավարության շրջան` սուզված եթերային խորհրդարանական դաշինքների մշուշում: Անունները, ում շուրջը, եթե հիպոթեզներին հավատաք, պտտվում են քննարկումները, գործող վարչապետ Պաոլո Ջենտիլիոնեն է և գուցե Ջուլիանո Ամատոն, որ հիմա Սահմանադրական դատարանի դատավոր է: Բայց եզրակացությունների համար դեռ վաղ է: Սկզբի համար պետք է հաշվել մարտյան ընտրություններում ստացված ձայները, համադրել ուժերի իրական հարաբերակցությունը, այսինքն` երեք բևեռների իրական կշիռը պարզել` դեմոկրատական կուսակցության և նրա կրտսեր դաշնակից «5 աստղ» շարժման, և աջկենտրոնամետների, որ ցրված են Բեռլուսկոնիի, «Հյուսիսի լիգայի» ու Ջորջի Մելոնիի շուրջբոլորը: Չմոռանաք` ձախերի անհայտներին` Գրասոյին ու Լաուրա Բոլդրինիին, որ ի վիճակի են ընդհանուր անորոշությունից որոշակի օգուտներ քաղել: Միայն այդ ժամանակ Սերջիո Մատարելան կսկսի համակարգի կարկատանները կցմցել: Հեշտ խնդիր չէ: Գերմանիայի օրինակը սովորեցնում է, որ երկար ամիսներ կարելի է կառավարություն չունենալ: Եթե այդպես է Բեռլինում, ոչ ոք չի զարմանա, եթե կաթվածահար լինի Հռոմը: Հաշվի առնելով մեր պետական պարտքը, հեռանկարը ամենափառահեղը չէ:


Վատիկան` Ֆրանցիսկոս պապը մարտահրավեր է նետում պոպուլիզմին
4, առավելագույնը 5 տարի` 2013-ի հարցազրույցներից մեկում Ֆրանցիսկոս պապը այդքան ժամկետ էր տվել իր պոնտիֆիկատին: Ժամկետն ավարտվում է մարտին և կարող է դառնալ սակավաթիվ, բայց աղմկոտ վատիկանյան թզուկների արթնացման պատճառ, որ շռայլորեն բաշխում են գաղտնիքներ ու փաստաթղթեր բոլորին, ով ձեռքի տակ է հայտնվում: Հավատացյալներն ու եպիսկոպոսները` օրինական, բայց փափկամորթ, պետք է ասեն` ճանաչու՞մ են իրենք Ավետարանի լույսի ներքո քրիստոնեության գոյության վարդապետությունը ճանաչելու Բերգոլիոյի ձգտումը (այլ ոչ թե հակառակը) և կարո՞ղ է դա ինչ-որ հետևանքներ ունենալ: Դա չի հուզում ու չպետք է հուզի Ֆրանցիսկոսին` նա արդեն կարողանում է կարդալ մարդկանց մտադրություններն ու հավակնությունները, որ պետք է օգտագործի` կարգավորելու կարիերան ու աշխատավարձերը և իր ուսմունքը կողմնորոշի դեպի իրեն հոգեհարազատ ժողովրդական հավատն ու խաղաղությունը: Սպառնալիքը, որ պետք է անհանգստացնի պոնտիֆիկոսին, ուրիշ կողմից է: Ավտորիտար, քսենոֆոբ, հակասեմիտական հովերը, որ տարածվում են Եվրոպայի կաթոլիկ հողերում ու ստացել են հակաեվրոպական պոպուլիզմ բարեհոգի անվանումը, բայց ունեն ժամանակակից ֆաշիզմի որակներ: Կաթոլիկ Լեհաստանից այդ հովերը սփռվում են Հունգարիա, Սլովակիա, Չեխիա, Ավստրիա, Լոմբարդիա ու Վենետո` Իտալիայում: Մարտին այդ հովերը կթակեն Հռոմի դռները` ժողովրդավարական եռքի շրջանում և դուրս կլողան եկեղեցական քաղաքականացման բոլոր սխալները: Լեֆևրականների հետ խաղեր տվող այդ գաղափարախոսությունը քարոզում է ատելություն, սերմանում վախ, արհամարհում ազատությունը և մարտահրավեր է նետում Հռոմի պապին ու նրանից պահանջում է ոչ թե աջերի ավերակների տեսությունը, այլ սթափ ավետարանական տեսակետ:
La Repubblica, Իտալիա

(Հաջորդ մասը)
Հ.Գ. Հռոմի պապին հրում են դեպի քաղաքականություն ու ասում են` դուրս կլողան եկեղեցական քաղաքականացման սխալները, ու ի՞նչ անի Ֆրանցիսկոսը: Պապ, որ չփակվեց Վատիկանում` տրվելով զուտ արարողակարգային պարտականություններին, այլ արձագանքում է աշխարհի բոլոր մարտահրավերներին` համարելով սպառնալիք հավատացյալին ու փորձելով նրան պաշտպանել: Իտալական արմատներով արգենտինացին գուցե խորթ է վատիկանյան բարքերին, բայց լավագույն պոնտիֆիկոսն է, որ հնարավոր էր ընտրել այս ժամանակի համար: Իսկ Իտալիայի ընտրությունները չափազանց հետաքրքիր են` իբրև համաեվրոպական տրամադրությունների ու զարգացումների պատկեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ