ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արամ Սարգսյանը չի բացառել մի քանի օրով նստացույցը

Արամ Սարգսյանը չի բացառել մի քանի օրով նստացույցը
17.01.2018 | 14:09

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով դաշինքի նախաձեռնած երթին, նշել է. «Երթը ունի կոնկրետ նպատակ, որը ակցիզային հարկի բարձրացման և Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկման խնդիրը լուծելն է: ՈՒ շատ կարևոր է մարդկանց մասնակցությունը, որից էլ կախված կլինի՝ հետագայում երթն ինչպիսի բովանդակություն կստանա, նորից կկրկնվի՞, նստացույցի՞ կվերածվի, ճանապարհ փակելու՞ն կհասնի: Դա ընթացքում կերևա՝ երթին մասնակցող հանրության պահանջով»:

Ըստ Արամ Սարգսյանի, «Ելքը» երթի համար դիմել է ՀՀ քաղաքացուն, բոլոր նրանց, ովքեր համարում են, որ անարդար է նման օրենքների կիրառումը, իսկ թանկացումներն այս օրենքների հետևանքն են: «Դիմել ենք տվյալ քայլին, որովհետև 9 պատգամավոր ենք այստեղ՝ տնտեսական հարցերի հանձնաժողովում, ԱԺ նիստերում, իսկ հանրապետականը հստակ ասում է՝ մենք մեծամասնություն ենք, մեզ շատ ավելի մեծ քանակի մարդ է քվե տվել, մեզ լիազորել են երկիրը ղեկավարել, մենք էլ այսպես ենք ղեկավարում: Մեզ էլ ասում են՝ դուք ձեր լիազորությունների շրջանակում գործեք: Հիմա մենք մարդկանց կոչ ենք արել գալ այդ երթին, որ հանրապետականին ասենք՝ մենք ոչ թե այդ 9 պատգամավորն ենք, այլ մեզ հետ շատ մեծ հանրություն կա, որը համաձայն չէ ձեր այս մոտեցմանը: Եթե մարդիկ ձեզ ինչ-որ ժամանակ փողով կամ առանց փողի, քվե են տվել, այդ հանրությունն այսօր չի կիսում թանկացումների մոտեցումը: ՈՒրեմն, եթե շատ մարդ հավաքվի ու պահանջի, որ, գիտե՞ք ինչ՝ թանկացում անողները փոփոխություն անող չեն, ու դրա համար պետք է նստացույց անել, կամ պետք է հանրահավաք անել, պահել մի քանի օրով, դա արդեն կերևա ընթացքում: Ոչինչ չի բացառվում»,- ասաց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ