Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դոնալդ Թրամփը` նոր Նապոլեոն

Դոնալդ Թրամփը` նոր Նապոլեոն
09.02.2018 | 01:57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին` շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ Պենտագոնին առաջարկել է Վաշինգտոնում զինվորական շքերթ կազմակերպել: Սովորաբար զինվորական շքերթները Վաշինգտոնում նշանավորում են որևէ ռազմական կոնֆլիկտի ավարտը: Դեմոկրատական կուսակցության անդամներն արդեն հայտարարել են, որ գաղափարը իրենց հիշեցնում է` ինչպես են իրենց պահում ավտոկրատ վարչակարգերը: Նախագահի ծրագրերի մասին առաջինը հաղորդել է Washington Post-ը: Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ամեն կերպ աջակցում է ԱՄՆ ցնցող զինծառայողներին, որ ամեն օր ռիսկի են ենթարկում իրենց կյանքը ապահովելու համար մեր երկրի անվտանգությունը»` ասել է նա: Թրամփը ՊՆ-ին խնդրել է քննարկել տոնի կազմակերպումը, «որի ընթացքում բոլոր ամերիկացիները կարող են իրենց հարգանքն արտահայտել զինված ուժերին»: Պենտագոնը քննարկում է շքերթի կազմակերպման հարցը` Washington Post-ին ասել է անանուն աղբյուրը Սպիտակ տնից` նշելով, որ հարցն առաջարկի քննարկման փուլում է: ԱՄՆ-ի մամուլը Թրամփի գաղափարը կապում է նրա հիացմունքի հետ` 2017-ի հուլիսին Փարիզում զինվորական շքերթով, որ կազմակերպվել էր ի պատիվ ԱՄՆ-ի Առաջին աշխարհամարտին մասնակցության 100-ամյակի: Ելիսեյան դաշտերով քայլարշավում էին զինվորները` մարտական տեխնիկայի ու ավանդական հեծելազորի ուղեկցությամբ: Երկնքում ռազմական ինքնաթիռներն էին:

«Դա ամենահրաշալի շքերթներից էր: Մենք ստիպված ենք գերազանցել»` հետո ասել էր Թրամփը: Դեմոկրատները համոզված են, որ շքերթը շատ թանկ է նստելու և զգուշանում են շքերթի խորհրդանշական ազդեցությունից: «Փողի աբսուրդ վատնում: Թրամփն իրեն բռնակալի, ոչ թե նախագահի պես է պահում: Ամերիկացիներն ավելի լավին են արժանի»` Թվիթերում գրել է կոնգրեսական Ջիմ Մակգովերնը: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ջեկի Սպեյսերը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ցնցված է Թրամփի առաջարկից` «Մեր երկրում սեփական Նապոլեոն է ծնվում»: «Դա փողի ապարդյուն ծախս է և բոլորը պետք է մերժեն անընդհատ փայլատակելու նրա ցանկությունը: Դա մեր ոճը չէ, մենք այդպես չենք վարվում»` հավելել է Ջեկի Սպեյսերը:


ԱՄՆ-ում նման շքերթներ շատ հազվադեպ են լինում: «Զինվորական շքերթ» բառերը զուգորդվում են հիմնականում Հյուսիսային Կորեայի հետ: Գեներալ-լեյտենանտ Մարկ Հերլինգը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ քիչ զինվորականների է ճանաչում, որ շքերթներ են սիրում: «Զինվորականներն անում են ամեն ինչ, որ պահանջում է գերագույն գլխավոր հրամանատարը, բայց այդ առաջարկը մեր բանակի համար վատ գաղափար է»` կարծում է Մարկ Հերլինգը: Նրա կարծիքով` «Դա ԱՄՆ-ի զինված ուժերի կուլտուրայի մաս չէ, դա մենք չենք: Չարժի ի ցույց դնել` որքան ուժեղ ենք մենք»: Զինվորական վերջին շքերթը Վաշինգտոնում 1991-ին անցկացրել է Ջորջ Բուշը` Նեղուցի առաջին պատերազմի ավարտի ու Քուվեյթի ազատագրման պատվին:
BBC


Հ.Գ. Բայց ինչու՞ ոչ: Ի՞նչ վատ է Նապոլեոն լինելը: Եթե կարողանում ես: Վաշինգտոնում զինվորական շքերթը միջոց է` ցույց տալու ԱՄՆ-ի մեծ լինելը և լիովին տեղավորվում է «Ամերիկան նախ և առաջ» գաղափարախոսության մեջ, որին ձայն են տվել ԱՄՆ-ի ընտրողները` Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն ուղարկելով: Բոլորն էլ գիտեն, որ ԱՄՆ-ի բանակը ուժեղ է, հզոր է, լավ զինված է և այլն, և այլն, բայց մեկ անգամ տեսնելն ավելի տպավորիչ է տասնյակ անգամներ լսելուց: Շքերթի ծախսերը լիովին կփոխհատուցվեն` ազգային հպարտության ու միասնության գաղափարն ավելի թանկ կապիտալ է, քան դոլարների տրցակը: Ի վերջո` կուլտուրան էլ, ոճն էլ փոխվում են և ավանդույթների պահպանության միակ ձևը նոր ավանդույթներ ստեղծելն է: Եթե Դոնալդ Թրամփը ի լուր աշխարհի հայտարարի, որ իր կարծիքով արևը ծագում է արևելքից, դեմոկրատները հրապարակավ մեղադրելու են նրան հակագիտական տեսակետներ արտահայտելու մեջ ու առաջադրելու են արևմուտքից ծագելու թեզը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ