Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՌԴ- ԱՄՆ երկխոսության վերսկսումը պարտադիր վատ գաղափար չէ միայն այն պատճառով, որ Պուտինն է առաջարկում

ՌԴ- ԱՄՆ երկխոսության վերսկսումը պարտադիր վատ գաղափար չէ միայն այն պատճառով, որ Պուտինն է առաջարկում
07.03.2018 | 23:49

Բրիտանացի պատմաբան Սայմոն Սեբագ Մոնտեֆիորեն ասել է, որ Ռոմանովների կառավարման 300 տարիներին իշխանությունը Ռուսաստանում «եղել է ոչ միայն պետական կառավարման գործիք, այլև վերապրելու»` գրում է The Washington Post-ում Դևիդ Իգնատիուսը: Մոնտեֆիորեն մեջբերել է Ստոլիպինին («Ռուսաստանում ամենավտանգավորը թուլության դրսևորումն է») և մադամ դե Ստալին («Կառավարությունը Ռուսաստանում ինքնիշխանությունն է` օղապարանով սահմանափակված»): Նախագահ Վլադիմիր Պուտինը մարմնավորում էր ռուսական պարանոիդալ էթիկան ավելի, քան երբևէ իր մարտի 1-ի մարտական ելույթում: Նրա ելույթը բացահայտորեն ազդանշան էր Վաշինգտոնի համար, բայց` բազմիմաստ: Առաջին հայացքից` նպատակը վախեցնելն էր, բայց այդ մակարդակում ձախողվեց: ԱՄՆ-ը վիթխարի ռազմական ներուժ ունի Ռուսաստանին զսպելու համար, այդ թվում` նոր զենքեր, որ, նվազագույնը, կարող են մրցել Պուտինի թվարկածների հետ: Առավել խորքային մակարդակում Պուտինի խոսքը ուշադրության աղերսն է մի երկրի նախագահի, որ համարում է, թե վրեժ է լուծում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր երկրի ստորացման համար: Դա արժանի է ԱՄՆ-ի մտածված արձագանքին:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկխոսության վերսկսումը պարտադիր վատ գաղափար չէ միայն այն պատճառով, որ Պուտինն է առաջարկում: Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Հնդկաստանը արտաքին քաղաքական առանցքային հարցերով Ռուսաստանի հետ լուրջ երկխոսություն են վարում, ԱՄՆ-ը` ոչ: Դա սխալ է, հատկապես հիմա: Դա ռուս-ամերիկյան հարաբերությունները դատարկել է` հետևանքը Պուտինի փորձերի` միջամտել ԱՄՆ-ի քաղաքական կյանքին և աջակցել թեկնածուին, որ համառորեն հայտարարում էր` Ռուսաստանի նախագահը հիանալի տղա է ու ինքը շատ է ուզում նրա հետ մերձեցումը: Որքան էլ տարօրինակ է` Թրամփի նախագահ ընտրվելը Ռուսաստանի հետ երկխոսությունը վերածեց քաղաքական թույնի և սպառազինության վերահսկողությունը համարյա անհետացավ ԱՄՆ օրակարգից: Պուտինից փախչելու տեղ չկա: ԱՄՆ-ի զինված ուժերը դիմակայելու են Պուտինի սպառազինությանը ինչպես «Մահվան աստղ», բայց այդ ընթացքում ԱՄՆ-ի դիվանագիտությունը պետք է բացի երկխոսության առավել հաջող ճանապարհներ: Անտեսել Ռուսաստանին գուցե քաղաքական լավ դիրքորոշում է, բայց վատ քաղաքականություն է գործնականում:
Դևիդ ԻԳՆԱՏԻՈՒՍ, The Washington Post


Հ.Գ. Պուտինը հայտարարում է, որ առաջինը չի հարվածի, ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ պաշտպանվում է Ռուսաստանից: Արևմուտքը Պուտինին չի վստահում, Պուտինը Արևմուտքին թշնամի է համարում: Եվ յուրաքանչյուրը փորձում է շուրջը հավաքել յուրայիններին, իսկ որ ավելի կարևորն է` մյուսից կտրել ավելի շատ ու ավելի շուտ: Երկխոսությունը հետաձգվում է: Զենք արտադրելն ու վաճառելն ավելի շահավետ գործարք է, քան քաղաքական բանակցությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ